Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Քրդերը քաոսային իրավիճակ են առաջացրել Թուրքիայում

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, քրդերը բողոքի խոշոր ակցիաներ են կազմակերպել Թուրքիայի մի շարք շրջաններում: Պատճառն այն է, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը(YSK) վետո է դրել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 7 անկախ թեկնածուների առաջադրման վրա, որոնք հունիսի 12-ին պետք է պայքարեին թուրքական խորհրդարան մուտք գործելու համար:

Դիարբեքիրում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 3000 մարդ, որոնք ոստիկանների վրա նետել են քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ»: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ձերբակալվել է 5 ցուցարար: Ոստիկանությունը կրակել է 15 տարեկան քուրդ երեխայի վրա, որը վիրավորվել է:

Բախումներ են գրանցվել նաև Վանում, որտեղցուցարարներն այրել են տեղական մի շարք բանկեր, ինչպես նաև ադմինիստրատիվ շինություններ: Նրանք հրկիզող ռումբեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Արդյունքում վիրավորվել են երկու թուրք իրավապահներ:

Բախումներից զերծ չի մնացել նաև աշխարհի ամենամեծ քրդական բնակչություն ունեցող քաղաքը` Ստամբուլը,սակայն այստեղ ցուցարարներն ավերածություններ չեն գործել: Մոտ 20,000 քրդեր հավաքվել են Ստամբուլի Թահրիր կենտրոնական հրապարակում` փակելով երթևեկությունը:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել հարավարևելյան Շըրնաք և Մերսին նահանգներում: Կարելի է ասել, որ դոմինոյի էֆեկտի նման այդ հուզումները տարածվում են քրդաբնակ բոլոր շրջաններում:

ԽԺԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է շարունակել քրդերի դեմ պատերազմը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԽԺԿ-ն ներկայացրել էր 61 անկախ թեկնածուներ, որոնք պայքարելու էին երկրի 39 նահանգներում: Սակայն այսօր Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո է դրել ընտրություններում ԽԺԿ-ն ներկայացնող 7 անկախ թեկնածուների`Հաթիփ Դիջլեի, Լեյլա Զանայի, Գյուլթան Քըշանաքի, Սաբահաթ Թունջելի, Էրթուղրուլ Քյուրքչյուի, Իս Գյուրբյուզի և Սալիհ Յըլդըզի, առաջադրման վրա:

Պետք է նշել, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել քվեների 10 տոկոսանոց արգելքը: Եվ քանի որ քրդական կուսակցությունը կարող է հավաքել քվեների մինչև 6 տոկոսը, ուստիև առավել նպատակահարմար է համարել խորհրդարանական ընտրություններին մասնակցել անկախ թեկնածուներով, որից հետո նոր խորհրդարանական խմբակցություն ձևավորել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում