Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կարող է հավասարակշռել երկու թուրքական պետությունների տանդեմը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ Մարթա Այվազյանը:

 -Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին Ռուսաստանի հետ. մալազիական «Բոինգի» կործանման մեկ տարին լրացավ օրերս, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությունում Ռուսաստանը իրեն վերապահած վետոն կիրառեց, և միջազգային տրիբունալի ստեղծման բոլոր հնարավորությունները խոստանում է ձախողել, բայց առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնարավոր է տեղի ունենա քվեարկություն, և Ռուսաստանի վետոն շրջանցող որոշմամբ, այնուամենայնիվ, ստեղծվի այդ տրիբունալը: Ըստ տարբեր քաղաքական-ռազմական գործիչների՝ գործող պաշտոնյաների, առավելապես ՆԱՏՕ-ի շրջանակներում Ռուսաստանը դառնում է գլոբալ անվտանգության սպառնալիք: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ըստ էության, ավելի ու ավելի խոր դիմակայության մեջ է մտնում Արևմուտքի հետ, որի հետ Հայաստանը աշխատում է, շարունակում է չափավոր իր շփումները ՆԱՏՕ-ի հետ, Չինաստանի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հետագա համակեցությունը. մի երկիր, Ռուսաստան, որից մենք չենք կարող փախչել: Նրա հետ մեր պատմական անցյալը ստիպում է շարժվել առաջ և ավելի խորքային նայել այն զարգացումներին, որոնք այսօր առկա են:

-Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ, ինչ է սպասվում Հայաստանին: Խնդիրը պետք է դտարկել մի քանի հարթություններով: Հայաստանի համակեցության հետ կապված որևէ փոփոխություն չկա և չի էլ կարող շարունակվել այնքան ժամանակ, ինչքան Ռուսաստանը դեռ գոյություն կունենա այն ձևաչափով, որով նա այսօր գոյություն ունի: Իհարկե, Ռուսաստանը «Բոինգի» կործանումով չէր, որ դարձավ անվտանգության սպառնալիք: Ճիշտն ասած, որոշ զարմանքով եմ հետևում այն քայլին, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում. վետոյի իրավունքը օգտագործելով՝ Ռուսաստանը, որը շարունակաբար պնդում է, թե որևէ կապ չունի Ուկրաինայի դեպքերի հետ, ոչ ուղղակի կերպով որոշակի պատասխանատվություն վերցրեց կոնկերտ այս միջադեպի մասով: Եթե նայենք Ռուսաստանի ներսում անցկացվող հարցումները, ապա կտեսնենք, որ ճնշող մեծամասնությունը դրական է պատասախնել տրիբունալի ստեղծման հարցին: Իհարկե համոզված լինելով, որ հետաքննության ընթացքում կապացուցվի ուկրաինական կողմի մեղքը: Եթե խոսքը վերաբերում է որևէ միջազգային ատյանի ստեղծումը ձախողելուն, դա գոյություն ունեցող ընթացակարգերի և մարմինների տեսակետից ես գրեթե անհնար եմ համարում: Այն, որ դա կարող է անցկացվել գլխավոր ասամբլեայով, դա հայտնի 377/5 բանաձևն է. միանալ հանուն խաղաղության, որով ժամանակին սկսվեց Կորեայի պատերազմը:

Ինչով է պայմանավորված անվտանգության խորհրդի բանաձևով տրիբունալի ստեղծման պահանջը, և ինչու չեն դիմում գոյություն ունեցող այլ մեխանիզմերի՝ ես չեմ կարող ասել:

Միջազգային հանրությունը կարծես թե միասնաբար ամեն ինչ արեց, որպեսզի ռուսական այս դիրքորոշմամբ Ռուսաստանը իր վրա վերցներ անջատողականների ամբողջ պատասխանատվությունը:

-Ինչ արեց միջազգային հանրությունը, դա այլ հարց է, ի՞նչ արեց Ռուսաստանը: Եթե ակնհայտ է, որ միջազգային հանրությունը անում է հնարավորը, որպեսզի Ռուսաստանը դիմի այդ քայլին, եթե դա մեզ համար տեսանելի է, ապա պետք է տեսանելի լինի Մոսկվայի համար:

Ինչպե՞ս պետք է քվեարկի, օրինակ, Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որտեղ քննարկվելու է հենց այդ հարցը:

-Հայաստանը, իմ կարծիքով, պետք է «այո» ասի, բայց թե ինչպես կքվեարկի, այլ հարց է: Լավագույն դեպքում Հայաստանը կարող է չմասնակցել կամ ձեռնպահ մնալ:

-Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայի ուղղությամբ: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք բոլորովին այլ Թուրքիայի մասին ենք խոսում: Վերջին շաբաթների զարգացումները Սուրուչի ահաբեկչական գործողություններից հետո արմատապես փոխել են իրադարձությունների ընթացքը: Թուրքիան թույլատրել է ԱՄՆ-ին Ինջերլիքի ռազմակայանը օգտագործել իսլամական պետությունները ռմբահարելու համար, փոխարենը Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարի անվան տակ ուղղակի ջախջախում, ոչնչացնում է Իսլամական պետության դեմ պայքարող ամենակազմակերպված միավորները՝ քրդական միավորները: Ինչպե՞ս հասկանալ, և ի՞նչ պետք է անի Երևանը, ինչպե՞ս պետք է հետևի զարգացումներին:

-Իսլամական պետությունը այսօր մեծ վտանգն է ոչ միայն համաշխարհային, այլև Հայաստանի համար է ամենամեծ վտանգը, որովհետև Իսլամական պետությունը տարածվելու միտում ունի, և Հայաստանը որպես ինչ-որ տարանցիկ երկիր է նրանց համար, Հայաստանից դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ կան նաև իսլամական ծայրահեղականներ, դա վտանգ է Հայաստանի համար: Թուրքիան, իմ տպավորությամբ, կարծես ինքն իրեն ներքաշեց այս իրավիճակի մեջ, որովհետև ի սկզբանե երբ որ նոր ծագեց Իսլամական պետությունը, տպավորություն էր, որ Թուրքիան այնքան էլ բավականաչափ քայլեր չի ձեռնարկում հակազդելու Իսլամական պետության գործողություններին: Սակայն պարզ է, որ մենք ունենք վտանգներ: Շատ լավ օրինակ է Թալիբանի ստեղծումը, ինչպես Թալիբանը օգտվում էր և՛ Սովետական Միությունից, և՛ ԱՄՆ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում