Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, իսրայելական Israel Aerospace Industries (IAI) պետական ընկերությունն Ադրբեջանին առաջարկել է Heron և Searcher Mk.2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ, հետախուզական ինքնաթիռներ):
Ադրբեջանը դրանք կարող է օգտագործել նավթամուղների ու գազամուղների պահպանության, ինչպես նաև տարբեր տիպի ռազմական առաջադրանքների համար: Ադրբեջանական կողմն առայժմ չի պատասխանել IAI-ի առաջարկին:
Նշվում է, որ այս տարվա մարտի սկզբին Ադրբեջանում հիմնվել է Aeronautics Defense Systems ընկերության Aerostar և Orbiter ԱԹՍ-երի արտադրությունը: Պլանավորվում է դրանք Ադրբեջանից արտահանել Արևելյան Եվրոպա, որտեղնման սարքերի պահանջարկնաստիճանաբար մեծանում է:
Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի քուրդ զինյալները պայթեցրին «Թավրիզ-Էրզրում» (Անկարա) գազատարն ու Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, Թուրքիայում վճռվեց այսուհետ խողովակաշարերի պաշտպանությունը դնել իսրայելական արտադրության Heron ԱԹՍ-երի վրա: