Հայազգի 20-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, ճանաչվել է Բաքվի մրցաշարի հաղթող։
Գասպարյանը եզրափակչում 6:3, 5:7, 6:0 հաշվով առավելության է հասել ռումինուհի Մատրիցիա Մարիա Տիգի նկատմամբ։
Այսպիսով՝ թենիսիստուհին մարզական կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
Մրցաշարի արդյունքներով Գասպարյանը մարզական կարիերայում առաջին անգամ կհայտնվի WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում։