Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Baku Cup մրցաշարի հաղթող է դարձել: Եզրափակիչում Գասպարյանը դիմակայություն է անցկացրել 21-ամյա ռումինուհի Մատրիցիա Մարիա Տիգի հետ:
Մարգարիտան մրցակցի նկատմամբ առավելության է հասել 6:3, 5:7, 6:0 հաշվով: Մրցակցությունը տևել է 2 ժամ 29 րոպե:
Հավելենք, որ Գասպարյանը WTA առաջին տիտղոսն է նվաճել իր կարիերայում: Մրցաշարի պարգևավճարը 43 000 դոլար և վարկանիշային 280 միավոր է կազմել: