Վրացական IPN կայքի փոխանցմամբ, hոլանդական APM Terminals ընկերությունն իր ինտերնետային կայքում պաշտոնապես հաստատել է այն տեղեկատվությունը, որ գնել է Փոթիի նավահանգստի բաժնետոմսերի 80 տոկոսը: Մնացած 20 տոկոսը պատկանում է արաբական Rakia ընկերությանը:
APM Terminals ընկերությունը պարտավորվել է առաջիկա 5 տարիների ընթացքում Փոթիի նավահանգստի արդիականացման համար ներդնել 100 միլիոն ամերիկյան դոլար:
APM Terminals ընկերության փոխնախագահ Ֆյոդոր Սոնդերգարդը հայտարարել է. «Սևծովյան տարածաշրջանը արագ զարգացող տնտեսական մեծ պոտենցիալ ունի: Տարածաշրջանի ներկրող և արտահանող կետ հանդիսացող Փոթիի նավահանգստին անհրաժեշտ են բարձրակարգ ենթակառույցներ:
Բնականաբար, այդ շուկան մեծապես հետաքրքրել է մեզ: Ելնելով մեր փորձից` հավատում ենք, որ կարող ենք շատ բան փոխել Փոթիի նավահանգստում»:
Հիշեցնենք, որ hոլանդական APM Terminals ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: Այն հանդիսանում է նավահանգիստների համաշխարհային խոշորագույն օպերատոր:
Ընկերությանն են պատկանում աշխարհի 64 երկրների 50 նավահանգիստներ ու 122 ներքին օբյեկտներ: Ընկերությունը նախագծեր է իրականացնում Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում: