Ադրբեջանում ընտրությունները անցել են բացահայտ խախտումներով, մասնավորապես ընդդիմադիր «Ժողճակատ» կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմլին, ով նաեւ Մեջլիսի պատգամավորության թեկնածություն էր առաջադրել, հայտարարել է, որ ընդդիմադիր թեկնածուներին ընտրատեղամասերից չեն տրամադրում ընտրության արդյունքների մասին արձանագրությունները: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը: Թեկնածուի պնդմամբ, նույնիսկ խախտումների դեպքում ընդդիմադիր թեկնածուները ակնհայտորեն ունեն ձայների մեծամասնություն:
«Բացի այն, որ ընդդիմադիր թեկնածուներին չեն տրամադրվում ընտրությունների արդյունքների արձանագրությունները, իշխանությունները նաեւ բոլոր լծակներն օգտագործում են վերջին 5 տեղամասերում խախտումներ իրականացնելու համար, որի հաշվին կկարողանան փոխել ընտրության արդյունքները ամբողջ շրջանում»,- հայտարարել է Քերիմլին: Աղբյուրի փոխանցմամբ, «Մուսավաթ» կուսակցության ղեկավարն էլ հայտարարել է, որ ընտրախախտումները, որոնք սկսվել են վաղ առավոտյան, մինչ ընտրության ավարտը առավել մեծ մասշտաբ ու զանգվածայնություն են ստացել: