Մադրիդի «Ռեալ»-ի պաշոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը համալրվել է «Սարագոսա»-ի 18-ամյա պաշտպան Խեսուս Վալյեխոյով:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ռեալ»-ը վճարել է 5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Մ19 տարեկանների հետ Վալյեխոն Եվրո-2015-ում հռչակվել էր չեմպիոն:








































