Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

Լրագրողը չպետք է զբաղվի քաղաքականությամբ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը


– Տիկին Գեւորգյան, 2011-ի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած եռամսյակային զեկույցում նշված է, որ վերջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առումով: Տասը դատական նոր հայցեր կան: Ձեր դիրքորոշումը այս առումով ինչպիսի՞ն է:


– Մենք երբեմն չենք գիտակցում, թե ինչքան կարեւոր էր անկախության առաջին օրերից սկսած բազմակարծիք մամուլի, խոսքի ազատության ձեռքբերումը, որը ԶԼՄ-ների համար առաջին կայացումը եղավ: Սա իմ համոզմունքն է: Դժբախտաբար, փոխանակ տարիների ընթացքում ավելի խորանար, մամուլը նոր սահմանագծեր նվաճեր, սկսվեց հետընթաց, որն ինձ շատ մեծ ցավ է պատճառում:


– Ո՞ր կետից սկսվեց հետընթացը, մանավանդ որ` մենք անկախության առաջին տարիներին ունեցանք, ինչպես Դուք եք նշում, ամենակարեւորը` խոսքի ազատությունը:


– Մամուլի կայացումը սերտորեն շաղկապված է մամուլի շուկայի ձեւավորման հետ, որը համապատասխանաբար հենված է գովազդային շուկայի ձեւավորման վրա, վերջինս էլ հենված է տնտեսության զարգացման վրա: Քանի որ տնտեսություն չունենք, ուստի գովազդային շուկան չկա կամ թույլ է զարգացած, մամուլը գովազդից չի սնվում, ֆինանսական հոսքեր չեն գալիս (մամուլը չի կարող գոյատեւել, երբ չունի գովազդային հոսք): Այդ պատճառով մամուլը հայտնվեց շատ անելանելի վիճակում: Պետբյուջեից սնվող լրատվամիջոցները շատ քիչ են, կուսակցական մամուլը սնվեց կուսակցության բյուջեից, մյուսները մնացին անպաշտպան եւ ստիպված ձեռք մեկնեցին, որը պատիվ չի բերում ո՜չ ԶԼՄ-ներին, ո՜չ լրագրողի մասնագիտությանը: Մեզանում ձեւավորվեց պատվերի ինստիտուտը, եւ պատվեր տալու համար դրական կամ բացասական պատվիրատուն առատորեն վարձատրեց լրատվամիջոցին կամ լրագրողին, եւ մենք արձանագրեցինք նահանջ:


– 2012-2013թթ. խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններ են լինելու, տասը դատական հայցերը կամ առհասարակ մամուլի նկատմամբ նմանօրինակ ճնշումները պայմանավորվա՞ծ են նախընտրական գործընթացներով:


– Նախ` թույլ տվեք ճնշում բառը չնույնացնել դատական հայցի հետ, այստեղ թեական մոտեցում է պետք, որովհետեւ եթե ԶԼՄ-ը, ավելի կոնկրետ` լրագրողը չի գիտակցում պարտականությունը եւ ինչ-որ շահից կամ մոտեցումից, պատվերից ելնելով հանիրավի քննադատում, առանց փաստարկելու զրպարտում է որեւէ քաղաքացու, քաղաքական գործչի, թեկուզ օլիգարխի, մեզանից` լրագրողներից է կախված` ինչպես գրել, որ հայց չլինի մեր նկատմամբ: Միանշանակ կարող եմ ասել, որ փաստարկված հոդվածի դեմ որեւէ մեկը որեւէ բան անել չի կարող: Բայց եթե լրագրողը չի խնայում իր զինանոցի (ոչ թե ժուռնալիստական զինանոցի) ամբողջ բառամթերքը եւ առանց խնայելու պիտակներ է կպցնում այս կամ այն գործչին` կարծելով, թե դա է իսկական ժուռնալիստիկան, նա պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի:


– Առավել ակտիվացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Միաժամանակ մի քանի թերթերի նկատմամբ դատական հայց է ներկայացնում` զրպարտության անվան տակ:


– Քանի դեռ մենք ունենք դատական համակարգից դժգոհություններ,  քննադատում ենք, որ այն կայացած չէ, եւ լինում են դեպքեր, երբ որոշումներն անկողմնակալ չեն (մանավանդ` այս պարագայում, երբ դատարանը գործ ունի լրագրողների նկատմամբ դատական վճիռների հետ), պետք է ընդգծել այս ամենից ելքը, ներքին ինքնակարգավորման մեխանիզմների կիրառման խնդիրը: Մեկ տարի առաջ Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ շատ երկարատեւ աշխատանք սկսվեց եվրոպական երկրներում արդեն կայացած, հասարակության սեփականություն դարձած ԶԼՄ-ների ներքին ինքնակարգավորման մեխանիզմների համակարգը մեզանում նույնպես ստեղծելու ուղղությամբ, ընդ որում` հինգ-վեց լրագրողական կազմակերպությունների` ԵՄԱ, Ինտերնյուս, Խոսքի ազատության կոմիտե եւ այլն, եւ ԶԼՄ-ների բոլոր խմբագիրների մասնակցությամբ: Լուրջ քննարկում ենք արել, արդյունքում ընտրեցինք դիտորդ մարմին, եւ մշակվեց մեր կանոնագիրը: Ստորագրել են մոտ 40 ԶԼՄ-ներ, բայց ցավում եմ, որ ընդդիմադիր մամուլը չի գալիս այդ կառույցի մեջ մտնելու:


– Ձեր նշած առանձին կառույցներ մամուլի դեմ վերջին դատական հայցերից հետո հանդես եկան մամուլի պաշտպանությամբ: Ժուռնալիստների միությունը լռում է, ինչո՞ւ:


– Այո, հայտարարությամբ հանդես չենք եկել, մամուլի ասուլիսի չենք հրավիրվել, եւ ինքներս էլ չենք ձգտել գնալ: Այն գործերը, որոնց նկատմամբ դատական հայց կա, մեծ մասամբ ինքնակարգավորման մեխանիզմների բացակայության, փաստեր չունենալու եւ պրոֆեսիոնալիզմի պակաս են: Կայացած լրագրողը պետք է այնպես զինված լինի փաստերով, որ չդիմի պիտակավորման, վիրավորանքի, համեմատությունների, ամենակարեւորը` գռեհկաբանության, որովհետեւ եթե օրինակ` նախարարը գող է, անազնիվ է, փաստերով ապացուցիր:


– Այնուամենայնիվ, ներկայիս հայցերը հենց պայմանավորում են 2010-ի մայիսի 18-ին ընդունված զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականցմանը վերաբերող օրինագծերի փաթեթով:


– Ապաքրեականացման այդ նախագիծը Հանրային խորհրդից ինձ ուղարկեցին, որ փորձագիտական եզրակացություն տամ: Ես կարիք չեմ զգացել հանրությանը տեղեկացնելու, բայց լուրջ եզրակացություն եմ գրել, որին ծանոթ է նաեւ հանրապետության նախագահը, ըստ որի` չի կարելի այս չափ տույժ եւ տուգանքներ սահմանել լրագրողի նկատմամբ, որովհետեւ մենք պետք է գնանք բոլորովին այլ ճանապարհով, ինքնակարգավորման մեխանիզմներ ստեղծելու, արմատավորելու ճանապարհով: Այնպես չէ, թե պասիվ ենք, պարզապես բոլորովին ուրիշ մոտեցում ենք ցույց տալիս:


– Ստացվում է` դեմ էիք օրինագծի փաթեթին:


– Ես դեմ էի այդ չափի տուգանքներին, դրանք պետք է մեղմ լինեն, բայց ես կողմ եմ, որ ապաքրեականացվի:


– Տիկին Գեւորգյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երկու տարի է, ինչ անազատության մեջ է: Ժուռնալիստների միությունն ի՞նչ է արել այս ուղղությամբ:


– Այս հարցը առաջին անգամ չէ, որ ուղղում են ինձ: Նիկոլ Փաշինյանի լրագրողական ունակությունները շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ ի տարբերություն շատ կիսագրագետ լրագրողների` Նիկոլը գրագետ խմբագիր է, ոչ միայն ուղղագրական, քերականական ընկալման առումով, այլ նաեւ հնարքների բովանդակային ներգործության: Սակայն հայտնի ճշմարտություն է` լրագրողը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այլ նա պետք է հասարակական կարծիք ձեւավորի, նա պետք է հասարակական հնչեղություն տա այն հարցերին, որոնք կասեցնում են մեր երթը: Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կոչերի, իր քաղաքական պահվածքի համար դատապարտվեց, նրան չեն դատապարտել ժուռնալիստական գործունեության համար:


– Հիմա բոլոր թերթերը սատարող նամակներ են գրում Նիկոլ Փաշինյանին:

– Թող անեն, դա իրենց իրավունքն է, իսկ Ժուռնալիստների միության մոտեցումը միանշանակ է` լրագրողը, առավել եւս խմբագիրը, բռնարարքի կոչ չպետք է անի, եւ լրագրողը քաղաքանությամբ չպետք է զբաղվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում