Tuesday, 09 06 2026
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

Սփյուռքի ուրվականը կհետապնդի կոռումպացված իշխանություններին. մամուլ

Նախագահական ընտրություններից հետո հրապարակված պաշտոնական արդյունքների խեղաթյուրված լինելու փաստը համախմբել է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս բնակվող հայերին: Երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով երկար տարիներ ապրում և ակտիվ գործունեություն է ծավալում Գերմանիայում: Նա մասնագիտությամբ պատմաբան է, այժմ ավարտին է հասցնում դոկտորական դիսերտացիան՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ռազմագերիները և բռնի աշխատանքի բերված հայերը Եվրոպայում և նրանց հետագա ճակատագիրը» թեմայով: Մասնագիտության բերումով աշխատել է Հայաստանի արխիվներում և տարբեր ծրագրերով հաճախ է գալիս Հայաստան: Վերջին այցելությունը եղել է 2010 թ. դեկտեմբերին, երբ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ՝ Ղարաբաղի ֆիդայիների համար անվասայլակներ են բերել, իսկ ղարաբաղցի կանանց համար՝ մամոգրաֆի սարքավորում: Խորհուրդը, որը Ազատ Օրդուխանյանը նախագահում է 2009 թ.-ից, գործում է 1969 թվականից և ներկայացնում է Գերմանիայի 12 մշակութային, քաղաքական, սպորտային հայկական հասարակական կազմակերպություններ և համայնքներ:

Խոսելով գերմանական մամուլում հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձությունների լուսաբանման մասին, Օրդուխանյանը նշեց, որ մշտական լուսաբանում կամ անդրադարձ կա, բայց այդքան էլ շատ չի: Սա, նրա պատկերացմամբ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գերմանացի մշտական թղթակիցներ չկան և Գերմանիայի հիմնական կենտրոնական թերթերն իրենց նյութերը վերցնում են երկրորդ ձեռքից կամ Հայաստանում գործող որևէ գերմանական կառույցից: Այդուհանդերձ նա նշեց, որ այս անգամ գերմանական մամուլը բավականին ակտիվ էր՝ ի տարբերություն անցյալ ընտրությունների, և հատկապես լուսաբանեցին Պ.Հայրիկյանի մահափորձի դեպքը, այժմ էլ քաղաքացիական և ժողովրդական շարժումները:

Պարոն Օրդուխանյան, ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանում սկսված համազգային շարժմանը:

– Եթե ժողովուրդը ոտքի վրա է և պայքարում է, դա լավ է, և մենք հնարավորին չափ փորձում ենք օգտակար լինել և աջակցել: Ապրելով այսքան հեռու՝ միևնույն է՝ տեսանելի է, որ ժողովրդի մեծամասնությունը դժգոհ է ընտրությունների արդյունքներից ու ինչքան էլ մեր պետական իշխանական գործընկերներին տհաճ լինի, մենք պետք է կանգնենք մեր ժողովրդի կողքին: Հիմա ժողովուրդը ոտքի վրա է և այլևս դժվար է նրան ջարդել կամ նվաստացնել, ինչպես դա արեցին 2008-ին: Սփյուռքյան շրջանակները գնալով ավելի են մոտենում հայաստանյան շարժումներին և դա չափազանց մեծ ուժ է մեր ժողովրդի համար: Սփյուռքյան շատ և լուրջ շրջանակներ հասկանում են, որ պիտի կանգնեն ժողովրդական քաղաքացիական շարժումների կողքին: Սա դրական մեծ երևույթ է, նորություն է, որը գնալով ավելի է խորանալու: Սփյուռքի ուրվականը գնալով ավելի շատ է անհանգստացնելու կոռումպացված իշխանություններին:

Օրերս՝ Գերմանիայում ապրող հայերը բաց նամակ էին հղել Հայաստանի «փաստացի իշխանություններին», որով իրենց մտահոգությունն ու աջակցությունն էին առաջարկել՝ արդարության համար պայքարող հայությանը: Նամակի տակ կա 104 գերմանաբնակ հայերի անուններ, որոնց թվում է Ձեր անունը:

– Այո, այո, այդ նամակը ընդամենը մի քանի ժամվա մեջ այդքան ստորագրություն հավաքեց, եթե երկու-երեք օր տևեր այդ ստորագրահավաքը, հարյուրավորների ստորագրություն կլիներ, քանի որ հրապարակումից հետո մեր ընկերները ասում էին՝ ինչու եք այդքան շուտ հրապարակել, մենք էլ էինք ուզում միանալ և մեր ստորագրությունը դնել այդ նամակի տակ: Նշեմ, որ այդ նախաձեռնությունը պատկանում էր Բեռլինի մեր ուսանողներին և ես որպես կենտրոնական խորհրդի նախագահ, անմիջապես միացել եմ, որպեսզի ցույց տամ, որ մենք աջակցում ենք, կանգնած ենք ժողովրդի կողքին:

Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախաձեռնած հացադուլին:

– Ես ավելի կգերադասեի, որ ինքը ակտիվ պայքարեր, ինչպես որ անում էր, կարծում եմ՝ հացադուլը ծայրահեղ քայլ է, բայց եթե ինքը այդպես է որոշել և իր կուսակիցներն ու գաղափարակիցներն այդպես են ճիշտ համարում՝ ուրեմն իրենք որոշ հաշվարկներ ունեն: Կարծում եմ դա պատահական քայլ չի: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի վճռին, ես հույս չունեմ, որ արդար որոշում կկայացնի, քանի որ դա իշխանական հերթական կառույց է և ես ինքս ոչ մի արդար, անկեղծ բան չեմ սպասում այդ կառույցից, նորից կլղոզեն, նորից կփակեն կվերջանա:

Ինչպիսի՞ կոչ կանեք այն հայերին, որոնք պայքարում են հանուն լավ Հայաստանի:

– Ես նրանց ճակատները կպաչեի, ես կասեի որ նրանք նաև մեզ համար են պայքարում և մենք էլ ենք պարտավոր իրենց կողքին այսօր կանգնել, ոնց որ Վարդան Պետրոսյանը արեց կամ ինչպես Սերժ Թանկյանը կամ մյուսները արձագանքեցին: Մենք էլ պիտի այդտեղ լինեինք և իրենց կողքին լինեինք, բայց հնարավորությունների հարց է, ցավոք ամեն մեկս չի, որ կարող ենք անել այն, ինչ որ պարտավոր ենք, նրանք համ մեր փոխարեն են պայքարում, համ երկրի համար, դրա համար իրենց փառք ու պատիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում