Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուբլու հետագա արժեզրկումը շարունակելու է վատթարացնել Հայաստանի տնտեսության վիճակը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, վերջին օրերին սրընթաց անկում է գրանցվում՝ ռուբլու անկում դոլարի նկատմամբ, եվրոյի նկատմամբ, նաև նավթի համաշխարհային գների անկում օրվա ընթացքում, օրվա տարբեր ժամերին տատանումների պատկեր են առաջ բերում: Մեզ առավելապես հետաքրքրում են Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները, որովհետև Հայաստանի տնտեսությունը շարունակում է ավելի ու ավելի կախված մնալ ռուսական տնտեսությունից, և այնտեղ տնտեսական ցանկացած երևույթ ուղղակի ազդում է հասարակ Հայաստանի քաղաքացու, նրա գրպանի պարունակության վրա: Ի՞նչ միտումներ են, և որքանո՞վ են այս տենդենցները երկարաժամկետ կամ կարճաժամկետ:

-Իսկապես այդպիսի տենդենցներ կան, որոնք սպառնում են երկարաժամկետ բնույթ ստանալու, իսկ ազդակներն ավելի քան պարզ են: Դա կապված է էներգակիրների, հատկապես նավթի համաշխարհային շուկայում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների հետ, այն ազդակների ազդեցությամբ, որոնք կապված են Իրանի միջուկային և դրա հետ առնչվող պայմանավորվածությունների, «վեցյակի» անդամ երկրների հետ համաձայնագրի ստորագրման հետ: Դա բնական և ռեալ ազդանշան է շուկաներին, որ առաջիկայում առաջարկը սև ոսկու շուկայում կմեծանա, և բնականաբար, այս պարագայում պետք է սպասել, որ ֆոնդային բորսաների գործարքները պետք է որ արձագանքեին, և այդ ազդեցության տակ, բնականաբար, առաջին հերթին արձագանքում են այն երկրները, որոնք իրենց բյուջեների մեծ մասը ձևավորում են առաջին հերթին նավթի վաճառքից, իսկ այդպիսի երկիր Ռուսաստանն է, որի բյուջեի մեծ մասը նավթադոլարներն են: Սրան գումարվում է նաև Չինաստանի մեծ երկրների ֆինանսական կոլապսը, այդ երկրից եկող բացասական ազդակները, ինչը ևս որոշակիորեն ազդում է հատկապես նավթի պահանջարկի գործոնների վրա, և այս գործոնների ազդեցությամբ ռուսական ռուբլին արժեզրկվում է. պետք է ասեմ նաև՝ վերջին 1.5 տարվա ընթացքում ռուսական ռուբլու անկումը կարծես թե դարձել է ցիկլային բացասական միտում ունեցող երևույթ:

Սա կարող է լուրջ հետևանք ունենալ Ռուսաստանի տնտեսության, նրա պետական եկամուտների, պետական ինվեստիցիոն ծրագրերի վրա: Առաջին հերթին կազդի, իհարկե, խոշոր ինվեստիցիոն պրոյեկտների ֆինանսավորման վրա, կազդի նաև այն ընկերությունների վրա, որոնք ներմուծման և արտահանման դաշտում են: Բնականաբար, փոխարժեքի կորուստը խփելու է ներկրմանը: Որոշ չափով դա դրական ազդակ է արտահանողներին Ռուսաստանից, բայց մենք գիտենք, որ արտահանման խողովակների մի զգալի մասը փակ է Ռուսաստանի դեմ ձեռնարկված արևմտյան սանկցիաներից, և այս պայմաններում այդ դրական գործոններն էլ, կարելի է ասել, հուսադրող չեն, և պետք է սպասել այստեղ բացասական, նեգատիվ զարգացումների: Բնականաբար դա ազդելու է աշխատանքի շուկայի վրա, ազդելու է եկամուտների, մարդկանց վաստակների, հատկապես այն մարդկանց վրա, ովքեր այլ երկրներից են վաստակում:

-Ի՞նչ հեռանկարներ են սպասվում Ռուսաստանին և դրա ազդեցությամբ նաև Հայաստանին, եթե, ըստ Բլյումբերգի կանխատեսման, նավթի գինը կարող է հասնել 30 դոլարի: 51 դոլարը այն սահմանագիծն է, որից ներքև արդյունահանումը ինքնին Ռուսաստանում դառնում է ոչ շահութաբեր:

-Անշուշտ կա այդպիսի հաշվարկ և գնահատական և այս պարագայում, եթե Բլյումբերգի և այդօրինակ փորձագիտական կառույցների կանխատեսումները իրականություն դառնան, իհարկե Ռուսաստանը բյուջետային լուրջ խնդիրներ կունենա: Իհարկե կարճաժամկետ առումով դրանք այդքան լուրջ չեն լինի, որովհետև Ռուսաստանը, այնուամենայնիվ, ստեղծել է անվտանգության բարձիկներ նախորդ տասնամյակների նավթի գների վաճառքից: Դրանք մոտ 300-350 մլրդ դոլարի կարգի են:

Դա ազգային կայունացման և ազգային բարեկեցության ֆոնդն է և կարող է բավարարել առավելագույնը 1,5 տարի: Այս պարագայում ես կարծում եմ՝ եթե Ռուսաստանի էլիտան, իշխող վերնախավը լինի ողջամիտ, պետք է գնա լուրջ ռեֆորմների, գնա մոդեռնիզացիայի և փորձի առաջիկա կատաստրոֆիկ զարգացումները ինչ-որ չափով մեղմել արդիականացման, տեխնոլոգիական վերազինման, ինչու չէ նաև այդ սանկցիաները հաշվի առնելով՝ հատկապես այն ճյուղերի, այն ոլորտների զարգացման վրա, որոնք ստեղծում են մրցունակ արտադրանք:

Եթե նայենք Խորհրդային միության պատմությանը, երբ իջնում է վարագույրը և սկսվում է տեխնոլոգիական մրցակցությունը, իհարկե ստանում է այդ մրցակցությունը տեխնոլոգիական այլանդակ ձևեր՝ ռազմաարդյունաբերական համալիրի, զենքի արտադրության. ի դեպ, միտումները այսօր էլ տեսնում ենք: Բայց, այնուամենայնիվ, որոշակիորեն փոխվել են տնտեսական համակարգը, սեփականության համակարգը, եթե ՌԴ իշխանությունները չգնացին այդպիսի ռեֆորմների, Ռուսաստանին կարող է լուրջ նեգատիվ զարգացումներ, ցնցումներ սպասվել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Տնտեսությունը, կարծում եմ, չի դիմանա, հատկապես բյուջետային համակարգը, էներգակիրների այցի բացասական դինամիկային:

Ռուբլու անկումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա: Առավելապես, որ հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ իրենց հանապազօրյա հացը ոչ միայն վաստակում են Ռուսաստանում, այլև օգնում են ապրել իրենց հայրենակիցներին Հայաստանում: Ռուբլու արժեզրկումը անդրադարձ կունենա՞ ՀՀ տնտեսության վրա:

-Դա միանշանակ է: Վերջին մեկ տարվա զարգացումները այդ մասին վկայում են, և վիճակագրությունն էլ փաստում է: Մասնավոր տրանսֆերտները, որոնք այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալներն են, որ ներկայացնում են պաշտոնական աղբյուրները, փաստում են, որ նվազագույնը 40 տոկոսով կրճատվել են, և ռուբլու հետագա արժեզրկումը շարունակում է վատթարացնել իրավիճակը: Կարող է նաև այսպիսի հետևանքներ ունենալ. մարդիկ չեն շարունակի մի մասը աշխատել արդեն արժեզրկված աշխատավարձերով, սկսվելու է տեղաշարժ աշխատանքի շուկայում, սկսվելու է մարդկանց հոսք, չէի ասի՝ հետադարձ հոսք, բայց Ռուսաստանի տարածքով միգրանտների որոշակի տեղաշարժեր կլինեն: Եթե այսպիսի առաջանցիկ տեմպերով ռուբլին արժեզրկվեց, ստեղծվելու է մի այնպիսի իրավիճակ, որ պարզապես բարձրանալու է մարդկանց գործազրկության մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում