Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն հայտնել է, որ հիացած է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղով:
«Հասկանում եմ, որ իմ ելույթս փոքր-ինչ ուշացած է, սակայն ինչևիցե… Կեցցե´ «Բարսելոնա»-ն: Կեցցե´ Մեսսին: Նա իսկական թագավոր է: Մեսսին ստիպեց լռել բոլոր քննադատներին»,- գրել է թենիսիստուհին Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Միլան»-ի դեմ խաղում Մեսսին խփել է իր թիմի առաջին 2 գոլերը:









































