Ընկերության միջազգային օրը օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկն է։ Այն նշելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին՝ իր 65-րդ նստաշրջանի ժամանակ։ Այս մասին գրում է Calend-ը:
ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և կրոնական կազմակերպություններին առաջարկել է օրը նշել համապատասխան այս կամ այն երկրի մշակութային ավանդույթների, ինչպես նաև կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին և ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջև երկխոսության պարզեցմանը, ինչպես նաև համերաշխությանը, փոխըմբռնմանն ու հաշտեցմանը:
Օրվա գլխավոր խնդիրներից մեկն է երիտասարդությանը, այդ թվում՝ ապագա առաջնորդներին հասարակական գործունեության մեջ ներգրավելը՝ ուղղված տարբեր մշակույթների հարգալից ընդունմանը: