Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Հայաստանի դերը վերաիմաստավորելու շանսը

Թուրքիայում գրեթե պատերազմ է: Արդեն մի քանի օր այդ երկրում ընթանում է պայքար իշխանությունների և Քրդական աշխատավորական կուսակցության զինված խմբերի միջև, և այդ պայքարն արդեն երկուստեք հանգեցնում է զոհերի: ՆԱՏՕ-ի խորհուրդը, որը երեկ գումարվել է Թուրքիայի խնդրանքով, դատապարտել է Թուրքիայի ներսում իրականացվող ահաբեկչությունները: Միաժամանակ, սակայն, այդ դատապարտումը, ըստ էության, ավելի խորհրդանշական բնույթ ունի:

Իհարկե, չէին կարող չդատապարտել, սակայն, ըստ էության, պարզ չէ, թե ինչ մեխանիզմներ կարող են կիրառվել թուրք-քրդական բախումը ծավալումից զերծ պահելու համար: Եվ այնպիսի տպավորություն է, որ միջազգային հանրությունը Թուրքիային որոշակի քարտ-բլանշ տալով Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների հարցում, որ Անկարան իրականացնում է իբր թե «Իսլամական պետության» դեմ, իսկ իրականում ոչ պակաս նաև քրդերի, մյուս կողմից՝ ներսում Էրդողանին կառավարելու և վերահսկելու համար, բացել են երկրորդ ճակատը քրդերի միջոցով:

Այսպես, թե այնպես, Թուրքիայում կարծեք թե ծավալվում է բազմակողմ դիմակայության մի նոր գործընթաց, ինչը պարզապես սահմանակից է Հայաստանին: Այս իրավիճակում Հայաստանը ոչ միայն աչալրջորեն պետք է հետևի տեղի ունեցողին, այլ նաև պատրաստ լինի ցանկացած զարգացման: Հայաստանի համար որևէ զարգացում այս պարագայում չպետք է լինի անսպասելի, և որևէ զարգացման պարագայում Հայաստանն իրավունք չունի հույսը դնել որևէ երաշխիքի վրա: Պետք են հստակ բազմաշերտ մեխանիզմներ, այսինքն՝ երաշխիքները պետք է լինեն ոչ թե խոսքով, այլ մեխանիզմներով:

Ըստ որում՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն թուրքական ուղղությամբ, քանի որ «կրտսեր եղբայրը» կարող է օգնության դիմել՝ ուշադրությունը շեղելու համար, և Էրդողանը քրդերի հարցերը արագ լուծելու համար Ալիևին կարող է խնդրել միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ղարաբաղի վրա: Ըստ որում՝ բացառել պետք չէ և այն, որ Էրդողանը այս հարցում խնդրի նույնիսկ ոչ թե Ալիևին, այլ Պուտինին, որի հետ հեռախոսազրույց էր ունեցել մի քանի օր առաջ՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո:

Մի բան անհերքելի է՝ տարածաշրջանը մտնում է նոր ցնցումների և վերադասավորումների փուլ, և տեղի են ունենալու դերերի հիմնարար փոփոխություններ: Այս առումով, իհարկե, շատ դժվար է պատկերացնել Հայաստանի դերը, որը սեպտեմբերի 3-ից հետո վերածվել է եվրասիական կղզյակի: Սակայն բոլոր դեպքերում, եթե Երևանը պատրաստ լինի գոնե և պատկերացնի մյուսների դերերը և հնարավոր փոփոխությունները, ապա շանս կա, որ հընթացս կարող է վերաիմաստավորվել նաև Հայաստանի դերը: Թեև դա պետական շանս է, իսկ հայաստանյան, այսպես ասած, վերնախավերը ուշադիր են միայն անձնական շանսերի դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում