98-ամյա թենիսիստ Արթին Էլմայանը մասնակցում է Արգենտինայում անցկացվող վետերանների մրցաշարին: Այդ մասին լրագրող Էդուարդո Պուպոն հայտնել է Twitter-ի իր էջում:
Սակայն նա չի նշել է Էլմայանի մրցակիցների անուններն ու նրա մասնակցությամբ հանդիպումների հաշիվները:
Մրցաշարն անցկացվում է շրջանակային համակարգով, այնպես որ բոլոր թենիսիստները մի քանի դիմակայություն կանցկացնեն՝ անկախ արդյունքներից: