Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոշոր գումար է հատկացրել՝ Մալավիում կրթական հաստատություններ կառուցելու համար: Աշխարհի երկրորդ ռակետի բարեգործական հիմնադրամը 13.5 մլն դոլար է ուղղել նշված նպատակներին:
Ամերիկյան Tennis World պարբերականի փոխանցմամբ՝ նվիրաբերված գումարով կկառուցվի ընդհանուր առմամբ 81 նախակրթարան:
Ֆեդերերը սկսել է աշխատել այդ ծրագրի վրա 10 տարի առաջ՝ համագործակցելով շվեյցարական Credit Suisse բանկի հետ: Նախագծի նպատակն է օգնել Աֆրիկայի կարիքավոր ընտանիքներին՝ երեխաներին կրթություն տալու հարցում, ինչը կօգնի նրանց ապագայում: