Ամեն տարի հուլիսի 28-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրը սահմանվել է ամերիկացի բժիշկ, հեպատիտ B-ն հայտնաբերած Նոբելյան դափնեկիր Բարուհ Սամյուել Բլումբերգի ծննդյան օրը։ Այս մասին գրում է Calend-ը:
Առաջին անգամ օրը նշվել է 2008-ին՝ Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշինքի նախաձեռնությամբ: 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ օրը ներառել է իր օրացույցում: Այդպիսով Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ է ստացել:
Այդ օրը ԱՀԿ-ն ամբողջ աշխարհի բժիշկներին խորհուրդ է տալիս անցկացնել իրազեկման ակցիաներ և մարդկանց պատմել հեպատիտի վիրուսի և այն հիվանդությունների մասին, որոնց այն հանգեցնում է: