ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների վերջին հայտարարություններին, նշեց, թե, իր կարծիքով, որոշ բացառություններով հանդերձ, նրանց գնահատականները ընդհուպ մոտեցել են ընդդիմության տեսակետներին:
Իսկ այդ բացառությունները, ըստ Գրիգորյանի, այն են, որ ԵԽԽՎ-ն կարծում է՝ փաստահավաք խումբը ենթակա չէ վերականգնման, և Մարտի 1-ի հետաքննությունը պետք է իրականացնի օմբուդսմենի գրասենյակը, կամ որ ընդդիմությունը պետք է ձեռնպահ մնա ընտրություններից առաջ ընտրությունների կեղծվելու մասին հայտարարություններ անելուց:
«Հիմա մեր հիմնական հարցն իրենց այն է, թե ի՞նչ է պատրաստ անել ԵԽԽՎ-ն, եթե իշխանությունները շարունակեն համառել և պահանջված քայլերը չանեն»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի հարցը սեպտեմբերին լիագումար նիստ է մտնելու, բայց պարզ չէ, թե անբավարար «առաջընթացի» դեպքում ինչ պատժամիջոցներ կկիրառվեն: