Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշնվիլին երեկ Բորժոմիում հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ.
«2013 թվականին Վրաստանում անհնար կլինի տեսնել դպրոց, որ անբարեկարգ վիճակում կգտնվի: Ավելին, 2013 թվականից սկսած` մեր դպրոցները կլինեն ավելի լավ վիճակում, քան Ամստերդամում ու Կոպենհագենում գործող դպրոցները:
Այժմ մենք նոր դպրոցներ ենք կառուցում Ախալքալաքում և Վազիանում: Վերջինիս դպրոցի բացումը տեղի կունենա արդեն երկու շաբաթ անց»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Սաակաշվիլին Բաթումում հայտարարել էր, որ առաջիկա 4 տարիների ընթացքում բոլոր դպրոցականները կդառնան անգլիախոսներ, ինչի համար իրենք համապատասխան ուսուցիչներ են հրավիրելու ԱՄՆ-ից, Կանադայից ու եվրոպական երկրներից:
Բացի այդ, Սաակաշվիլին հայտնել էր, որ, ելնելով ներկայիս պահանջներից, երեխաները պետք է տիրապետեն նաև չինարենին, արաբերենին, թուրքերենին, ռուսերենին և այլ լեզուների: