Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն՝ հնարավոր բնապահպանական աղետի մասին Լվովի շրջանում, որտեղ պետք է տեղի ունենան 2012թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը: Ըստ այդ հաղորդագրության՝ խոսքը վերաբերում է «Լվովի նավթայուղի հետազոտական ինստիտուտին», որն իր թափոնները լցնում է տեղի ջրային ավազանները:
Այդ օբյեկտը 10կմ հեռու է Լվովից, որտեղ պետք է անցնեն այդ առաջնության որոշ խաղեր: «Այդօրինակ խնդիրները կասկածի տակ են դնում առաջնության անցկացումը», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Euro 2012 տեղի է ունենալու երկու երկրների տարածքում` Ուկրաինայում եւ Լեհաստանում: