Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Financial Times. Ղարաբաղյան վեճը սպառնում է ապագա գազային նախագծին

ԲրիտանականFinancial Times թերթում հրապարակվել է նրա թղթակիցԻզաբել Գորսթի`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված«Անկլավային վեճը սպառնում է ապագա գազային նախագծին» հոդվածը.

«Հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած տարածքային վեճը կարող է խափանել դեպի արևմուտք նոր խողովակաշարեր կառուցելու և դրանով իսկ Եվրոպային առավել շատ գազ մատակարարելու պլանները:

Իր հարևանի դեմ մղած դաժան պատերազմի արդյունքում Ադրբեջանը կորցրեց հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա ունեցած վերահսկողությունը: Այդ գործընթացը մեկնարկեց 1988 թվականին, երբ խորհրդային իշխանությունն սկսեց թուլության նշաններ ցույց տալ:

1994 թվականի զինադադարով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այնտեղ մնացին հայկական զորքերը, սակայն նրա վերջնական կարգավիճակի խնդիրն այդպես էլ չստացավ իր լուծումը: Թեև այս խնդիրը դասվում է «սառեցված հակամարտությունների» շարքին, այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի բախումներ են գրանցվում, ինչի արդյունքում տարեկան զոհվում են տասնյակ մարդիկ:

Վերջին երկու տարիներին Ադրբեջանը սկսել է նավթից ու գազից ստացված եկամուտներն ուղղել սպառազինության գնմանն ու արդիականացմանը և սպառնում է զենքի ուժով հետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Միայն նախորդ տարի Ադրբեջանը ռազմական կարիքների վրա ծախսել է 3 միլիարդ ամերիկյան դոլար, ինչն ավելի է, քան Հայաստանի ողջ պետական բյուջեն:

Չնայած այդ ամենին` Բաքվի դիվանագետները վստահ չեն, որ կարող են հաղթանակ տոնել նոր պատերազմում: Դրա պատճառն այն է, որ Հայաստանը 20 տարի ժամանակ է ունեցել` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ամրություններ կառուցելու համար, ինչպես նաև սերտ ռազմական կապեր է պահպանում Ռուսաստանի հետ:

Արդեն 17 տարի է, ինչ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, խնդրի խաղաղ կարգավորման համար իրենց միջնորդական ծառայություններն են առաջարկում հակամարտող կողմերին: Սակայն ո´չ Ադրբեջանը, ո´չ էլ Հայաստանը պատրաստ չեն փոխզիջումների գնալուն:

Երկու երկրներում էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը վերածվել է քաղաքական գործիքի, որը գործածվում է հասարակության միավորման և գոյություն ունեցող ներքին խնդիրներիցուշադրությունը շեղելու համար:

Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` նպատակ հետապնդելով մեծացնել իր ազդեցությունը Կովկասում և կանխել «սառեցված հակամարտությունների» վերսկսումը:

Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալու համար ճնշում գործադրել ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանի վրա, քանի որ այն շաղկապված է ադրբեջանական գազամատակարարումների հետ:

Դրա հետ մեկտեղ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ադրբեջանը հազիվ թե ռիսկի դիմի պատերազմ սկսելու հարցում` հաշվի առնելով իր նավթային ակտիվներն ու հեղինակությունը.

«Պատերազմը ոչինչ չի վճռի: Դրա արդյունքում շատ մարդիկ կսպանվեն, այն Ադրբեջանի համար քաղաքական մեծ ռիսկ է պարունակում: Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի նավթային նախագծերն ու խողովակաշարերը կհայտնվեն սպառնալիքի տակ», եզրափակում է բրիտանական պարբերականի թղթակիցը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության փոխնախարար Գյուլմամեդ Ջավադովը հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքով նավթի տարանցման ավելացման պատճառով առաջիկա տարիներին պլանավորված է Ադրբեջանի տարածքում կառուցել նոր նավթամուղ, որը կձգվի մինչև Սև ծով.

«2015 թվականին Կասպյան տարածաշրջանում նավթի արդյունահանումը կազմելու է 100-115 միլիոն տոննա: Դրա համար էլ ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը տարածաշրջանում կկառուցվեն նոր խողովակաշարեր, որոնց թողունակությունը 80 միլիոն տոննայով կգերազանցի ներկայիս խողովակաշարերի հզորությունը:

Կանխատեսվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցվող նավթի ծավալը կաճի 25-60 միլիոն տոննայով: Դրա համար էլկարողէ կառուցվել «Ադրբեջան-Սև ծով» նոր նավթամուղ»:

Ներկայումս ԵՄ-ի համար առաջնահերթ է համարվում «Հարավային միջանցք» նախագծի իրագործում, որի շրջանակներում են գտնվում Nabucco, Տրանսադրիատիկ (TAP), ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա), «Սպիտակ հոսք» (Վրաստան (Բաթում)-Ուկրաինա) գազատարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում