«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն չի կասկածում, որ իր թիմը կարող է առավելության հասնել «Միլան»-ի նկատմամբ:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «կապտանռնագույններ»-ը զիջել են «Միլան»-ին:
«Մենք հնարավորություն ունենք առավելության հասնելու «Միլան»-ի նկատմամբ: Մեր թիմը տաղանդավոր է և հիանալի նախապատրաստված: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարող է թվալ, թե արդեն հաղթել ես, իսկ «Միլան»-ն այդ ժամանակ գրավի դարպասդ: Մենք պետք է հիանալի գործենք հարձակման գծում և ուշադիր լինենք պաշտպանությունում: Գիտենք, որ կարող ենք չորս անգամ գրավենք մրցակցի դարպասը»,- ասել է Պիկեն:










































