Անգլիայի առաջնության վերջին տուրում «Նյուքասլ»-ը կարողացավ սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում:
Այդ խաղում արձանագրվեց նաև մի տգեղ պահ: «Նյուքասլ»-ի խաղացող Սթիվեն Թեյլորը դրվագներից մեկում, երբ մրցակցի դարպասապահը պատ էր կանգնեցնում ու պատրաստվում էր տուգանային հարվածին, սկսեց ծաղրել վերջինիս ու խանգարել:









































