Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Լևոն Տեր-Պետրոսյանի կտակի իրականացումը. մամուլ

Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ՀՀՇ-ն նորովի փաթեթավորմամբ հանձնել Լևոն Զուրաբյանին: Ըստ «168 ժամի»՝ թվում էր, թե այդ պրոցեսը սկսվեց միայն վերջերս, ՀՀՇ 18-րդ համագումարում, երբ որոշվեց կուսակցությունը վերանվանել ՀԱԿ, քանի որ ՀՀՇ մեծամասնությունը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն գաղափարի հետ, որ իրենց կուսակցությունը կարող է ղեկավարել Լևոն Զուրաբյանը:

Իհարկե, այդ տրամաբանության մեջ ռացիոնալիզմի որևէ հատիկ գոյություն չունի, մանավանդ, եթե անկեղծ լինեն, Լևոն Զուրաբյանը, լինելով ՀԱԿ համակարգող, արդեն տևական ժամանակ ՀՀՇ իրական ղեկավարն էր, միայն թե դրա մասին գիտեին շատ քչերը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

ՀՀՇ-ն ՀԱԿ-ի վերածելու հրապարակային պրոցեսը սկսվեց այս տարվա սկզբից, բայց դրա նախապատրաստումը մեկնարկել էր շատ ավելի շուտ: Այն ժամանակ, երբ ՀՀՇ-ից հեռացավ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պաշտոնում նշանակեց Արամ Մանուկյանին, ով ամեն ինչում համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինս ՀՀՇ-ն մաքրեց դիմադրության և ինքնուրույնության վերջին օջախից: Հենց այդ ժամանակ արդեն կարելի էր ենթադրել, որ ՀՀՇ-ի վերջը եկել է:
Անվանափոխությունը նվիրատվության միայն վերջին և ավարտական փուլն էր: Այդ փուլին հասնելու համար պետք էր, որ ՀՀՇ-ն ունենար Արամ Մանուկյանի նման նախագահ, և Սամվել Աբրահամյանի նման փոխնախագահ, ով՝ լինելով մի կուսակցության նախագահ, կարող էր միաժամանակ մեկ այլ կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խմբի անդամ դառնալ: ՀՀՇ-ականները հլու-հնազանդ համաձայնեցին իրենց կուսակցության վերացմանը, որը կոչվում էր՝ անվանափոխություն: Բայց նրանք նաև վճռական էին այն հարցում, որ կուսակցության նախագահը չպետք է լինի Լևոն Զուրաբյանը: Նրանք ուզում են իրենց նախագահ տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Նրանք համարում են, որ եթե կուսակցությունը վերանում է, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի նոր կուսակցության նախագահ: Կարող է համեմատությունը շատ կոպիտ լինի, բայց ՀՀՇ-ականները կարող են հանաձայնել Հայաստանի միացմանն Ադրբեջանին, միայն մի պայմանով եթե Ադրբեջանի նախագահ դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ հատուկ նրանց համար և նրանց պահանջով, Տեր-Պետրոսյանը կդառնա ՀԱԿ նախագահ: Բայց ՀԱԿ իրական ղեկավարը կլինի Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ առաջիկա համագումարի պատվիրակների ընտրության մեխանիզմը ցույց է տալիս, թե ինչ ընթացք է ունենալու համագումարը, և ինչ ղեկավար մարմիններ է այն ունենալու: Որոշված է, որ համագումարի պատվիրակների կեսին ներկայացնելու է ՀՀՇ-ն, իսկ մյուս կեսին՝ ՀԱԿ գրասենյակը, կամ, այսպես կոչված, նախաձեռնող խումբը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կողմից ներկայացված պատվիրակները կլինեն ստուգված և բազմիցս փորձված մարդիկ, այսինքն՝ մարդիկ, ովքեր իրենց հավատարմությունն են հայտնել Լևոն Զուրաբյանին և քվեարկելու են նրա հրահանգով: Արդյունքում՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը, կամ որ նույնն է՝ Լևոն Զուրաբյանը, համագումարում ունենալու է իր կողմից միանգամայն վերահսկելի 50 տոկոս: Դրան գումարվելու են նաև այն պատվիրակները, ովքեր, չնայած ներկայանալու են ՀՀՇ անունից, սակայն քվեարկելու են՝ համաձայն Լևոն Զուրաբյանի հրահանգների: Իսկ թե որքան է լինելու այդ զանգվածը, այնքան էլ էական չէ: Ինչ-որ մարդիկ պնդում են, որ դա կարող է լինել 10 տոկոս, մյուսները՝ 20 կամ նույնիսկ 30: Բայց դա կարևոր չէ. կարևորն այն է, որ Լ. Զուրաբյանը վերահսկելու է համագումարի պատվիրակների կեսից ավելիի քվեները: Իսկ դա նշանակում է, որ նա հանգիստ անցկացնելու է իր ուզած ցանկացած որոշում, ընտրելու է իր ուզած վարչությունը և, հետևաբար՝ ղեկավար մարմինները:

Ձևականության համար որոշվել է, որ ՀԱԿ նախագահ կդառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա արվում է, քանի որ մի փոքր, եթե վախ չասենք, գոնե մտահոգություն կա, որ ՀԱԿ-ում կսկսվի կուսակցությունից հեռանալու գործընթաց: Իսկ դա նշանակում է, որ կնվազի Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտամունքը կրողների քանակը:

Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի ՀԱԿ անվանական նախագահը, իսկ կուսակցության իրական ղեկավարը կլինի Լևոն Զուրաբյանը: Նա կդառնա ՀԱԿ վարչության նախագահ՝ զբաղեցնելով Արամ Մանուկյանի այսօրվա տեղը:

Որպեսզի Արամ Մանուկյանն իրեն շատ նեղված և իր իրավունքները ոտնահարված չհամարի, որոշվել է, որ նա կլինի ոչ թե Լևոն Զուրաբյանի տեղակալը, այլ կուսակցության քարտուղարը: Սա մի քիչ ավելի հնչեղ է թվում, չնայած իրականում Արամ Մանուկյանը ՀԱԿ-ում զրկված կլինի որևէ իրական ազդեցությունից կամ դերակատարությունից: Նա ՀԱԿ-ին պետք է այնքանով, որ պատգամավոր է և ՀԱԿ խմբակցության անդամ: Դա ՀՀՇ-ն հանձնելու գինն է, կամ կանխավճարը:

Որոշվել է, որ Լևոն Զուրաբյանը կունենա միանգամից երեք տեղակալներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀՇ այլևս նախկին փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Եթե այս սցենարը կյանքի կոչվի, իսկ այն, ամենայն հավանականությամբ, կիրականանա, ՀՀՇ-ից, կարելի է ասել, ոչինչ չի մնա: ՀՀՇ-ականները կհասկանան, որ իրենց կուսակցությունը ոչ թե վերանվանվել է ՀԱԿ-ի, այլ ինչ-որ մի խումբ եկել ու գրավել է իրենց՝ վերանվանելով իրենց ՀԱԿ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում