Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կիրակի օրը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու գործարար Միխայիլ Բաղդասարովը: Ընդ որում, ըստ թերթի աղբյուրների՝ նրանք հանդիպել են Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:
Թե ինչ են քննարկել երկու գործարարները՝ պարզել չհաջողվեց: Բաղդասարովի հեռախոսն անհասանելի էր, իսկ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե ինքն այդ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի: