Անցյալ շաբաթ «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը որոշել է իր փեսային՝ Միքայել Մինասյանին, Վատիկանում Հայաստանի դեսպան նշանակել: Շաբաթ օրը՝ մարտի 10-ին, Սարգսյանն այդ մասին արդեն հրամանագիր է ստորագրել:
Երեկ «ՀԺ» թղթակցին հաջողվել է պարզել նաև, որ Միքայել Մինասյանը Վատիկան է մեկնելու իր ընտանիքի հետ: Ըստ որոշ գնահատականների, սա պատվավոր աքսոր է, պատճառը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքներն են:
Նշենք, որ երեկ մահացել է Մ. Մինասյանի պապը՝ հայտնի գիտնական, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտիչի Մինասյանը:










































