Գաղտնիք չէ, որ լավ սեքսը ոչ թե նվեր է, այլ ձեռքբերում: Որքան շատ ներդնես սեքսում, այնքան այն ավելի լավը կլինի: Ամուսնական շատ զույգեր բողոքում են, որ իրենց սեքսը դառնում է ձանձրալի և այնքան վառ զգացողություններ չի պարգևում, որքան հարաբերությունների սկզբում: Գիտնականները պարզել են, որ ամուր հարաբերությունների արդյունքում ստեղծված զգացմունքային մտերմությունը կարող է կրքին խանգարել անկողնում:
Հենց մտերմության և վստահության զգացումն է ամբողջությամբ չեզոքացնում սեքսուալ քիմիան՝ հետ մղելով ցանկությունը: Սա հատկապես հստակ արտացոլվում է ամուր ամուսնությունների դեպքում, երբ զուգընկերն այնքան մտերիմ է դառնում, որ սեքսով զբաղվելն արյունապղծություն է թվում: Ըստ սեքս-թերապևտ Ջեք Մորինի՝ հենց մտերմությունն է քանդում, ոչ թե ամրացնում սեքսը: Պատճառը՝ կտրված լինելը շատ ավելի գրավիչ ու սեքսուալ է թվում:
Զգացմունքային միաձուլումը հանգեցնում է զուգընկերոջ՝ որպես անհատի հանդեպ հետաքրքրության կորստի (ոչ միայն հոգեբնական, այլև ֆիզիոլոգիական): Հենց այս պատճառով երկարատև հարաբերություններում վառ սեքսի կարևոր պայման է որևէ փոփոխություն կամ նորության զգացում ներդնելը, հայտնում է raut.ru-ն:









































