«Ֆորմուլա-1»-ի «Ռեդ Բուլ» թիմի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում ստիպողաբար պահել Սեբաստիան Ֆետելին, եթե վերջինս ցանկանում է տեղափոխվել մրցակցի ճամբար:
«Եթե Ֆետելը չի ցանկանում մեզ հետ աշխատել, ապա անիմաստ է բռնի ուժով որևէ բանի հասնել: Եթե ես էլ լինեի «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ, միանշանակ կցանկանայի հանդես գալ «Ֆերարի»-ում: Ամեն դեպքում այժմ այդպիսի խնդիր չկա:
Ինչ վերաբերում է Ուեբերին, ապա նա ի վիճակի չէ ամեն անգամ ցույց տալ իր ներուժը: Բարդ է մրցակցել Ֆետելի հետ՝ հասկանալի է»,- Autosport-ը փոխանցում է «Ռեդ Բուլ»-ի սեփականատիրոջ խոսքերը: