Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ե՞րբ կլինի այդ էլիտան

Նորություն չէ այն հիացմունքը, որով մեզանից շատերը արտահայտվում են արևմտյան այս կամ այն հասարակության, այդ հասարակության ինքնակազմակերպման մակարդակի, հասարակության իրավագիտակցության և այլ կարևոր որակների ու արժանքիների կապակցությամբ, եզրակացնելով, որ մեր կյանքը կփոխվի այն ժամանակ, երբ մեր հասարակությունն էլ կփոխվի և ձեռք կբերի այդպիսի արժանիքներ:

Իսկապես, ժամանակակից շատ հասարակություններ հասել են այնպիսի ձեռքբերումների, արժեքային այնպիսի ներդաշնակության, որ դժվար է այդ մասին չխոսել հիացմունքով և նախանձով: Դա ամենևին չի նշանակում, որ այդ հասարակություններում չկան թերություններ ու արատներ: Խոսքը իդեալական հասարակության մասին չէ, խոսքը այն հասարակության մասին է, որը հասել է իր կյանքի և երևույթների ներըմբռնման այն նվազագույն մակարդակին, որը ձևավորել է բնազդային արատի հանդեպ բանական դիմադրունակության մի կուռ զրահ, թույլ չտալով, որ բնազդային արատները դառնան գերիշխող:

Առավալ ևս պարզ է, որ այդ հասարակության մեջ խոս քչի կարող լինել բանական արատների գերիշխանության մասին, ինչը չես կարող ասել օրինակ Հայաստանի պարագայում: Բայց, արևմտյան հասարակական ձեռքբերումների հանդեպ հիացմունքով հանդերձ, պետք է թերևս այդ ամենին մոտենալ առանց ավելորդ պաթոսի և ինքնամոռացության: Ի վերջո, ինչպես, ինչ «հրաշքով» են այդ հասարակությունները հասել ներկայիս դիրքին: Այստեղ ահա առաջ է գալիս հասարակությունների առաջ «էլիտաների» պատասխանատվության խնդիրը: Հազիվ թե արևմտյան հասարակություններն իրենք իրենցով հասնեին մի գերադրական աստիճանի, եթե այդ խնդիրն իրենց առաջ չդնեին ու չլուծեին այս կամ այն ժամանակաշրջանում նրանց ղեկավարած էլիտաները:

Ըստ էության, երբ փորձում ենք պատմականորեն դիտարկել այդ հասարակությունների անցած ճանապարհը, ապա թերևս տեսնում ենք, որ այդ ճանապարհի մեկնարկին նրանք իրենց մեջ արատի տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ բանով են զիջել Հայաստանի ներկայիս հասարակությանը, եթե չասենք, որ տեղ-տեղ նույնիսկ «գերազանցել» են: Պարզապես այդ հասարակությունների կյանքում եղել են այն էլիտաները, որոնց մոտ տեղի է ունեցել գիտակցության արմատական, հեղափոխական փոփոխությունն ու դրսևորվել է վճռական կամքը:

Այդ էլիտաները հասկացել են, որ իրենց բարեկեցության, իրենց և իրենց սերունդների հարստության ու անվտանգության իրական երաշխիքը ոչ թե հասարակության մեջ անասնական բնազդները խրախուսելու միջոցով արատավոր շրջան ձևավորելն է, որից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, այլ բաց հասարակության համակարգ ստեղծելը, արդարացի արժեքների և սկզբունքների վրա ձևավորված համակարգային մեխանիզմ հիմնելը: Այդ հասարակությունների կյանքում եղել են այն էլիտաները, որոնք հասկացել են, որ իրենց համար անվտանգ է այն ապագան, որտեղ անձնական շահն է տեղավորվում հանրային շրջանակի մեջ, ոչ թե հանրային շահը ստորադասվում է անձնականին: Էլիտաների հաստատած կամ հեղափոխած հենց այդ խաղի կանոններն են, որ իրնց հետևից փոել են հասարակությունները և փակել հետագայում այլ խաղերի ճանապարհը, ապահովելով այն կուռ համակարգերը, որոնց շնորհիվ արևմտյան աշխարհն այսօր հասել է քաղաքակրթական միանձնյա և գրեթե անհասանելի դոմինանտության:

Կլինի՞ արդյոք հայ ժողովրդի կյանքում այդ էլիտան: Որ կլինի, և գուցե նույնիսկ որ կա, դա երևի թե անկասկած է` դատելով հանրային կյանքի այն դինամիկ գործընթացներից, որ տեղի են ունենում Հայաստանում այսօր: Ամբողջ հարցն այն է, թե երբ կլինի այդ էլիտան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում