Քաթարում ձերբակալվել են շվեյցարացի երկու լրագրողներ: Խմբագիր Քրիստոֆ Սերֆը և օպերատոր Իվան Ցորիմբերդը ձերբակալվել են Քաթարում կայանալիք 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին հաղորդում նկարահանելու ժամանակ:
Այս մասին հաղորդում է AP-ը:
Դոհայի ոստիկանությունը տուգանել է լրագրողներին, առգրավել նրանց տեսախցիկներն ու արգելել լքել երկիրը:
Նրանք ձերբակալվել են ապրիլի 1-ին և միայն 13 օր անց` Շվեյցարիայի դեսպանի միջնորդությունից հետո են ազատ արձակվել: