Իսրայելի չորս ռազմական ինքնաթիռներ ներխուժել են Լիբանանի օդային տարածք և թռել են երկրի մի քանի շրջանների վրայով:
Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ին՝ վկայակոչելով լիբանանցի զինվորականներին, կիրակի Իսրայելի երկու ռազմական ինքնաթիռ տեղի ժամանակով ժամը 10.15-ին հատել են Լիբանանի օդային սահմանը հյուսիսային Ռմեյշ գյուղի մոտ:
Ռազմական ինքնաթիռները, նախքան Լիբանանի օդային տարածքից հեռանալը (տեղի ժամանակով ժամը 12.35), անցել են երկրի մի շարք շրջանների վրայով: Նույն օրը տեղի ժամանակով ժամը 10.45-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը մի քանի հետախուզական թռիչքներ է իրականացրել Լիբանանի հյուսիսային Ռիյաք և Բաալբեք քաղաքների վրայով:
Բացի այդ, շաբաթ օրը Իսրայելի անօդաչու թռչող սարքը տեղի ժամանակով ժամը 5.40-ին ներխուժել է Լիբանանի օդային տարածք և անցել է երկրի հյուսիսային շրջանների, այդ թվում ՝ Զահլե և Բաալբեք քաղաքների վրայով:
Լիբանանի կառավարությունը, «Հըզբոլլահ» շարժումը բազմիցս դատապարտել են Իսրայելի կողմից երկրի օդային տարածք ներխուժելը՝ մատնացույց անելով ՄԱԿ 1701 բանաձևին և Լիբանանի ինքնիշխանությանը:










































