Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին, ով իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում, հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է ընթանում: Մենք հրաշալի օրեր ենք ապրում «Նապոլի»-ում: Ինչ վերաբերում է ապագայիս, ապա կցանկանայի կարիերաս շարունակել գերակումբներից մեկում: Ինձ ամենաշատը դուր է գալիս Մադրիդի «Ռեալ»-ը: Ես միշտ երազել եմ այնտեղ խաղալ, բայց այժմ մտածում եմ միայն «Նապոլի»-ի մասին»:
Հիշեցնենք, որ 24-ամյա ուրուգվայցու թիմը` «Նապոլի»-ն, զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Միլան»-ից հետ է մնում 6 միավորով: Կավանին այս մրցաշրջանում դարձել է 25 գոլի հեղինակ և ընդամենը մեկ գնդակով է զիջում Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող «Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեին: