Մոսկվայում մեկնարկած՝ Միխայել Տալի հուշամրցաշարում մեր երկրի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը երրորդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Եվ ահա այսօր՝ 4-րդ տուրի հանդիպումներում, Արոնյանը սեւ ֆիգուրներով կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող Մամեդյարովի հետ, եւ եթե Արոնյանին հաջողվի առավելության հասնել, ապա կարելի է վստահաբար ասել, որ նա այս մրցաշարը հաղթանակով կավարտի: Ամեն դեպքում, ոչ-ոքին էլ Լեւոնի համար կլինի դրական արդյունք: