Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Ինչո՞ւ են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները. Կոլերովի մեկնաբանությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարկվել է Սահմանադրության 1-7 լրամշակված գլուխները։

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով:

Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները բազմիցս նշել են, որ բացի այն հանգամանքից, որ այս սահմանադրական բարեփոխումներն արվում են իշխանությունն ամրապնդելու համար, նաև մեծ խնդիր են առաջացնելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մասնավորապես այն կոնտեքստում, որ Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ մեկ սեղանի շուրջ նախագահի մակարդակից ցածր անձ, ասենք՝ վարչապետ կամ ազգային ժողովի նախագահ, չի կարող նստել:

Մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար և ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասաց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը Հայաստանի իրավունքն է, և Մոսկվան դրա հետ ոչ մի կապ չունի։

Հարցին, թե ԵՏՄ շրջանակներում այս փոփոխությունները կարող են որևէ խնդիր առաջացնել, Կոլերովը պատասխանեց. «Կառավարման համակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որևէ դերակատարություն չունի: Եթե փոփոխությունների համաձայն՝ երկրը սկսի փաստացիորեն ղեկավարել վարչապետը, նշանակում է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովներին և հանդիպումներին կմասնկացի վարչապետը՝ և վերջ, որևէ այլ բան չկա»,-ասաց Կոլերովը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Մոսկվան որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ ԵՏՄ գագաթաժողովներին նախագահի փոխարեն մասնակցի վարչապետը:

Հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով ինչու են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները, ինչու են իշխանությունները որոշել գնալ այդ ճանապարհով, Կոլերովը հակիրճ պատասխանեց. «Թե ինչու է դա անհրաժեշտ Հայաստանին, հարցն անձամբ Հայաստանինն է, իսկ թե ինչու է դա անում իշխանությունը, միանգամայն հասկանալի է, որպեսզի ընտրությունը կատարվի 7 կուսակցություններից, այլ ոչ թե այն 7՝ առաջին անձանց կողմից, որոնք մասնակցում են նախագահական ընտրություններին: Եվ դա հասկանալի է՝ չնայած, նորից նշեմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում