Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հետևողական վերահսկողություն մանկապարտեզների սննդի որակի և չափաբաժնի նկատմամբ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վկայակոչելով այն փաստը, որ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ստուգումների արդյունքում թերություններ և խախտումներ են արձանագրվել մի շարք մանկապարտեզներում, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հետևողական վերահսկողության և խիստ վերաբերմունք կիրառելու պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն հավելագրումների դեպքեր և երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ:

Վերահսկողությունը շարունակելու պահանջ է դրվել նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել այգիներում, պուրակներում տիրող իրավիճակի նկատմամբ. «Բոլոր վարձակալների համար մինչև ապրիլի վերջ ամեն օր շաբաթօրյակ պետք է լինի: Պուրակները պետք է բերեն պատշաճ վիճակի` խոտը հնձեն, ծառ տնկեն, ոռոգման ջուր անցկացնեն, մաքրեն, որտեղ սալահատակները վնասված են վերականգնեն: Հակառակ դեպքում` լուծարում եք պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:
Ներկայացնելով անցած շաբաթ մայրաքաղաքում մեկնարկած ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում իրականացված մոնիտորինգի արդյունքները, զեկուցվել է, որ ավտոմեքենաների քանակի պակաս է զգացվել թիվ 53, 61, 69, 102, 109 և 118 միկրոավտոբուսային երթուղիներում:

Ավտոբուսային երթուղիներից` նախատեսվածից քիչ ավտոբուս է երթուղի դուրս բերվել թիվ 14, 16, 32 և 43 երթուղիներում, որոնք օրվա ուշ ժամերին նորմալ չեն սպասարկել բնակչությանը:

Երթակարգավարական կետերում գրանցման չեն ներկայացել թիվ 16, 93, 46, և 118 երթուղիները սպասարկող ավտոմեքենաների 50 %-ից ավելին:
Երթուղիներ սպասարկելու ժամանակ հասարակական տրանսպորտի կանգառներում երթևեկության կանոնների խախտումներով են կանգառ կատարել թիվ 45, 46, 82 և 99 միկրոավտոբուսային երթուղիների վարորդները:

Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ կազմակերպություններին ենթարկել պատասխանատվության:

Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջանների կողմից արդեն ներկայացվել են առաջարկներ այն բակային տարածքների վերաբերյալ, որտեղ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղահրապարակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում