Անգլիական «Վեսթ Հեմ»-ը ցանկանում է ձեռք բերել Մեքսիկայի ազգային հավաքականի և «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսի տրանսֆերը, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է «Վեսթ Հեմ»-ից ստանալ 11 մլն եվրո: Մեքսիկացի հարձակվողը հետաքրքրել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչին: «Մրճահարներ»-ի գլխավոր մրցակիցը «Սևիլյա»-ն է:
Նշենք, որ Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոմա»-ն, «Վոլֆսբուրգ»-ը, «Գալաթասարայ»-ը և «Բեշիկթաշ»-ը:










































