Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթե Բեյլն Ավստրալիայում անցկացվող մարզական հավաքի ընթացքում ուժերն է փորձում նոր խաղային դիրքում:
Ըստ տեղեկատվության` թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ֆուտբոլիստին փորձարկում է կենտրոնական հարձակվողի դիրքում, ընդ որում` նոմինալ կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման հանդես է գալիս եզրում:
Հիշեցնենք, որ Ուելսի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին անգլիական «Տոտենհեմ»-ից:
Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 100 մլն եվրո, իսկ վերջերս «արքայական ակումբ»-ը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` 140 մլն եվրո արժողությամբ առաջարկը:







































