Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իր մարզական կարիերայում 21 անգամ հաղթանակ է տարել «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում:
Մարզուհին այդ ցուցանիշով հավասարվել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում ներկայումս հանդես եկող բոլոր թենիսիտուհիների հաղթանակաների հանրագումարին. Վինուս Վիլյամս (7 տիտղոս), Մարիա Շարապովա (5), Սվետլանա Կուզնեցովա (2), Պետրա Կվիտովա (2), Վիկտորիա Ազարենկա (2), Ֆրանչեսկա Սկյավոնե, Անա Իվանովիչ, Սամանտա Ստոսուր (1-ական):
Հիշեցնենք, որ Ուիմբլդոն 2015 ի եզրափակչում Սերենան 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել իսպանուհի Գարբին Մուգուրուսույի նկատմամբ: