Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Առանց Բաղրամյանի. Վադիմ Դուբնով

Անկախ լրագրող, տեսաբան Վադիմ Դուբնովն «Ազատություն» ռադիոկայանի համար ռադիոհաղորդման մեջ անդրադարձել է Բաղրամյան պողոտայում կազմակերպված էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիային:

«Երևանի Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու մեկ շաբաթը հավերժության դեր է կատարել, որը թաղել է ամեն մի հիշողություն կատարվածի մասին: Մի քնաի օր անց պողոտայում ամեն ինչ նորից առաջվանն է դարձել՝ կարծես ոչինչ չի եղել, կարծես ոչ ոք չի վախեցրել Մայդանով և Պետդեպով և չի ստուգվել հայ-ռուսական եղբայրության պատմական ամրությունը»,- ասում է հեղինակը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ընդհանրապես ցանկացած «քաղաքական փոթորիկ շուտով ստիպում է ժպտալ նույնիսկ նրանց, ովքեր սկզբում քաղաքական ինքնահեգնանքի ունակության կասկած չէին հարուցում»: «Իսկ հիմա համընդհանուր ոգեշնչանքը, պարզվեց, ընդհանրապես ինչ-որ ծաղրերգություն է, քաղաքացիական համերաշխությունը, պարզվեց, ընդամենը տոն է, իսկ տոնը չի կարող հավերժ տևել, արգելափակված պողոտայից նորից երթուղային տաքսիներ ընթացան, և դա հրաշալի է, իսկ էլեկտրականության հետ կապված, ինչ արած, չես դիմադրի»,- նշում է տեսաբանը:

Ըստ Դուբնովի՝ ցանկացած սոցիալական խնդիր քաղաքական արմատներ ունի, հատապես մեզ նման կառուցված երկրներում: «Բայց Հայաստանում անկախության տարիներին չեն կառուցել ոչ մի նավթավերամշակող գործարան, և դիտորդների վարկածները, որոնք ենթադրում են, որ դա հենց այնպես չէ, ամենևին դավադրություն չեն թվում: Նավթամթերքների մի մասը Հայաստանը ծովով, Վրաստանով է ստանում, մի մասը՝ առանց բենզինի, Իրանից: Բոլոր փոխադրումները, հասկանալի է, մենաշնորհային են. ինչի՞ է պետք նավթավերամշակող գործարանը:

Դա հայկական տնտեսության գլխավոր ձեռքբերման միայն մեկ օրինակ է՝ դրա տոտալ մենաշնորհման, որի կառուցվածքով կարելի է իմանալ ամբողջ ներքին քաղաքականության մասին, ընդ որում՝ անուն առ անուն: Հիդրոռեսուրսները պոտենցիալ հայկական էներգետիկայում լիովին բավարար են, և փոքր ՀԷԿ-երը տեղ-տեղ գործում են, բայց դրանք երևույթ չեն դառնում, և հին պատնեշները չեն վերականգնվում, որովհետև բոլոր նրանց շահերի հավասարակշռությունը, ովքեր վերահսկում են այդ գործընթացը, պահպանված է, և դա քաղաքական կայունության գրավական է, իսկ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել»,- նշում է տեսաբանը:

«Եվ հաջողությամբ մենաշնորհվել է ինչ-որ հայկական Սիլիկոնային հովիտ՝ այդպիսի պայմաններում մենաշնորհվում են նախանցյալ օրվա ձեռքբերումները…

Իսկ քանի որ Հայաստանում ոչ ոքի համար դա գաղտնիք չէ, հեղափոխությունը, հատկապես՝ սոցիալական բնույթի, հեփենինգ է դառնում, իսկ քաղաքացիական դիրքորոշումը՝ ընդամենը դրա կիսաանպատիժ դրսևորումից հաճույք ստանալու միջոց, ոչ թե խաղի կանոնները փոխելու մեխանիզմ»,- ասում է հեղինակը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է, ոչ թե միայն ավանդույթի պատճառով, որ մայդանա-հակառուսական ինչ-որ բան հնարավոր չէ: «Բոլորը հասկանում են, որ ամեն ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա՝ ծիծաղելի մականուններով հայ օլիգարխների շրջապատում, ոչ թե գաղութների հարցերով ռուսական վարչությունների գրասենյակներում: Ուստի ռուսական գերիշխանության մասին խոսել անիմաստ է»,- նշում է լրագրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում