Armchess.am-ից տեղեկանում ենք, որ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Դուբայում անցկացված կայծակնային open-ում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամիի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ «մահվան պարտիան» շահեց Ղաեմ Մաղամին, և Անդրիասյանը ստացավ երկրորդ մրցանակը:
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը հաղթողներից ետ մնացին կես միավորով և գրավեցին համապատասխանաբար` 3-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը: