Իտալացի նախկին պատգամավորները և սենատորները, որոնք վերջնական դատավճիռներ ունեն, հինգշաթի օրը ազգային խորհրդարանի երկու պալատների որոշմամբ զրկվել են ցմահ ռենտայից: Ցմահ խորհրդարանական թոշակից զրկվածների թվում է նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա մերձավոր համախոհ՝ նախկին սենատոր Մարչելո Դել Ուտրին, ով դատապարտված է մաֆիայի հետ կապերի մեղադրանքով: Այս մասին գրում է TASS-ը:
Բեռլուսկոնիի համար ցմահ ռենտայից զրկվելու պատճառ է դարձել նրա Mediaset ընկերության հետ կապված խարդախության գործը: Անցյալ տարվա մարտին նա ավարտել է հանրօգուտ աշխատանքների պատժի կրումը:
Ցմահ ռենտայից զրկվածների թվում է նաև նախկին խորհրդարանական, հայտնի կինոպրոդյուսեր Վիտորիո Չեկի Գորին, որը դատապարտվել է խարդախության և միտումնավոր սնանկացման համար:










































