«Ուիմբլդոն»-ի քառորդ եզրափակիչում Մարին Չիլիչի նկատմամբ առավելության հասնելուց հետո սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ գոհ է իր ցուցադրած խաղից, սակայն նաև նշել, որ դեռ պետք է աշխատի:
«Ես լավ տեմպով էի խաղում, վստահ տեղաշարժվում և փորձում թույլ չտալ մրցակցին խաղ վերադառնալ: Շատ ուրախ եմ, որ կիսաեզրափակչի ուղեգիր եմ նվաճել: Հուսով եմ` հարուստ փորձը կօգնի ինձ հաջողության հասնել:
Կօգտվեմ հանգստյան օրից և լավ կնախապատրաստվեմ հաջորդ դիմակայությանը: Ես դեռ պետք է աշխատեմ խաղի որոշ դրվագների բարելավման ուղղությամբ»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: