Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նախօրեին պաշտոնապես օծել է Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիա տաճարը: Անտոնի Գաուդիի նախագծած այս հոյակերտ մոդերնիստական շինությունը արդեն 128 տարի է` կառուցապատվում է և դա կշարունակվի առնվազն մինչև 2023թ.: Կառույցը երբեք չի օգտագործվել որպես եկեղեցի: Շինարարարկան աշխատանքների ավարտից հետո Սագրադա Ֆամիլիան կունենա ավելի քան 10,000 նստատեղ և 18 աշտարակ և բազում քանդակներ: