Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Ինչ պետք է արվի, որ Բաղրամյանը չփակվի, դառնա մերը. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, վերջին երկու շաբաթները բավական հագեցած էին: Հայաստանի հանրային կյանքում հունիսի 19-ից սկսած երիտասարդները «Ոչ թալանին» նախաձեռնությամբ սկսեցին մի շարժում, որը լուրջ մտորումների, խորհելու առիթ է: Ո՞րն էր այս շարժման, առավելապես Բաղրամյանի դասը Հայաստանի քաղաքական հատվածի, քաղաքական այն ուժերի համար, ովքեր առաջիկայում ևս պատրաստվում են գործողությունների, ընտրությունների:

-Դրականը, հուսադրողը անհամեմատ ավելի շատ է, քան այն բացասականը, որը չնչին չափով կար և գրեթե կապ չուներ երիտասարդության հետ: Կային նաև բաներ, որ զարմացրին ինձ:

Առավելապես մեր հասարակության հույսի վերածնման, երիտասարդության հանդեպ ունեցած վերաբերմունքի վերականգնման, ապագայի հանդեպ ունեցած հավատի վերականգնման առումով: Այս գործընթացը ցույց տվեց, որ ժողովուրդը քնած չէ, որ համակերպված չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Եվ այլընտրանքի առաջացման դեպքում կարող ենք հասնել փոփոխությունների: Ամենահիմնական ձեռքբերումներից մեկն էլ կհամարեմ այն, որ իմ սուբյեկտիվ կարծիքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո դեռ չէր եղել որևէ դեպք, որ հայ մարդը կարողանա ինքնահաստատել ինքն իրեն և կարողանա իր արժանապատվության համար ունեցած պայքարում ունենալ ձեռքբերումներ: Ով ինչ կուզի ասի, բայց ինձ համար Պերմյակովին Հայաստանի դատարանում դատելը շատ մեծ ձեռքբերում է: Դա մեր հավաքական արժանապատվության, ինքնասիրության ինքնահաստատումն է:

Ինչ որակներով դա կլինի, չեմ նայում խնդրին, չնայած կարևորն այն է, որ մենք ասում ենք, որ դեպքը տեղի է ունեցել մեր երկրում ու պետք է դատի մեր երկրի դատարանը, մեզ արհամարհում էին: Հիմա կարողացանք հասնել դրան: Բազմաթիվ այլ խնդիրներում ունեցանք ձեռքբերումներ: Սրանից հետևություններ ունեն անելու շատ շատերը՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իշխանությունները, թե՛ երիտասարդությունը իր գործունեության մեջ: Ես միշտ մտածել եմ, որ հայ մարդը սոցիալական խնդիրներով փողոց դուրս չի գա: Իմ համար զարմանալի էր՝ երիտասարդությունը այդ խնդրով փողոց դուրս եկավ: Ես, իհարկե, շատ կուզեի, որ երիտասարդությունը փողոց դուրս գար ապագայի խնդիրներով:

Օրինակ՝ մենք շատ մտահոգ էինք, որ Հայաստանը 2013 սեպտեմբերի 3-ին հանձնառու էր դառնալ ԵՏՄ անդամ, մենք, ըստ էության, փողոցում չունեցանք առաջադեմ երիտասարդության բողոքը:

-Չունեցանք, այո, այդ բողոքը: Այս անգամ այն երիտասարդները, ովքեր եվրոպական հագուստներով, եվրոպական, արևմտյան մակագրություններով փողոց էին դուրս եկել ու բողոքում էին սոցիալական խնդիրների առումով, ինձ զարմացնում էր: Ինձ զարմացրեց նաև, որ երիտասարդությունը կոնկրետ մի խնդրի վրա սևեռվեց և այդ խնդրից առաջ չգնաց: Փորձեց լուծել հետևանքները՝ պատճառները թողնելով: Իսկ պատճառը այն է, որ միևնույն է, այս դեպքից հետո ՀԷՑ-ը նորից վնասով է աշխատելու, որովհետև ի սկզբանե գործարքը, որը կատարվել է Ռուբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, կայացել է պետական շահի դավաճանության, պետական հանցագործության մակարդակով՝ նախ մասնավորին վաճառելով, հետո ավելի թանկ այն, ինչ երևում է՝ օտարերկրյա պետական ձեռնարկությանը վաճառելով, և քանի որ դա մոնոպոլ է, ինքն էլ բերեց այս լճացմանը, ինչն էլ թե՛ ռուսական կողմը, թե՛ հայկական կողմը ընդունում են, և այստեղ հիմնական խնդիրը, որ պետք է դրվեր, պետք է դրվեր պատճառի վերացմանը՝ բաշխիչ ցանցերի ազգայնացմանը:

Օրակարգում այդ հարցը կարծես չի էլ բացառվում, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանը իր հայտնի ելույթում հենց այդ մասին էր խոսում:

-Իշխանությունների այս անգամվա պահվածքը նաև շատ խնդիրներում ինձ զարմացրեց և ուրախացրեց: Շատ լավ կլինի, որ իրենք էլ մտածեն հետևանքները վերացնելու մասին: Սերժ Սարգսյանը այս գործընթացից ամենամեծ հետևություններ անելու կարիքն ունի: Կարծում եմ, որ ինքը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ ուժով է լուծվում: Ինքը պետք է հասկանա, որ ընդդիմությունը երկրի, պետության պետականության համար նույնչափ կարևոր է և նույնչափ հարգանքի արժանի է, և պետք չէ այդ ընդդիմադիրներին փողով գնել, վախեցնել, անուններ պիտակավորելով փորձել խաղից դուրս հանել, այլ պետք է նաև այդ պոտենցիալը որպես լուրջ ուժ, պետության ներքին առաջընթացի և արտաքին քաղաքականության ինքնասիրությունը վերահաստատելու համար օգտագործել:

Առաջին անգամ, ըստ էության, Հայաստանի ներսում այս շարժումը թույլ տվեց Երևանին Մոսկվայի հետ արժանապատվության հարթության վրա խոսել:

-Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1988-89 թվականներին: Դրանից հետո ժողովրդով ոչինչ չի եղել: Դրանից հետո եղել է մասնավոր մարդկանց, այդ թվում նաև իմ եղբոր անձնական հարաբերությունների կոնտեքստում որոշակի խնդիրների արժանապատվորեն լուծում: Եթե հիշում եք, այն ժամանկ եղբայրս չէ, որ գովել է իրենց, այլ իրենք են բաժակաճառեր ասել և գովել եղբորս:

Հոկտեմբերի 27-ից հետո ընդհանրապես Հայաստանի՝ որպես պետության վարկանիշը իջեցվեց շրիշակին: Այս առումով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության տարիները, որոնք ուղղորդվեցին պետական գույքի աննախադեպ հափշտակություններով այն աստիճանի, որ բազմաթիվ մարդիկ Հայաստանում դարձան միլիարդատերեր, երբ որ Հայաստանի բյուջեն է մի քանի միլիարդ: Երբ որ հասարակական ցանկացած ընդվզում անդրադառնում էր բիրտ ուժով, ծեծ ու ջարդով, գրասենյակներ փակելով: 2003-2004 թվականների ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտա բարձրանալու համար երեք կուսակցության գրասենյակ ջարդուփշուր է արվել, և կուսակցություններ են փակվել: Բազմաթիվ մարդկանց մեղադրանք է ներկայացվել պետական հեղաշրջման համար, այդ ժամանակ նաև բարձր պաշտոններ զբաղեցնող անհատականությունների, Քոչարյանից ավելի մեծ ներդրում ունեցող մարդիկ են եղել բանտերում նստած: Ոչնչացվեց ամեն ինչ: Այս ամենից հետո հիմա տեղի ունեցածը զարմանալու բան էր: Նույն ոստիկանության պահվածքը: 2008 թվականին չոր ցախն անգամ արգելում էին հրապարակ բերել: Այս անգամ ողջունում էին, գժուկներ էին ասում, սթափվելու կոչեր էին անում: Սա զարմանալու էր, բայց շատ դրական: Ես միանշանակ ողջունում եմ: Չի կարելի ամեն ինչ վատով տեսնել: Հասել ենք մի կետի, որից հետո թե՛ քաղաքական ուժերը, թե՛ երիտասարդությունը, թե՛ իշխանությունը պետք է հետևություն անի, հետընթաց քայլ չի կարելի: Ցանկացած հետընթաց քայլ Հայաստանը բերելու և հասցնելու է Ադրբեջանի նշաձողին:

Մյուս կողմից այն բոլոր հաջողությունները, որոնք Դուք եք արձանագրել Ձեր քաղաքական կենսագրության մեջ՝ 2003 թվականին Բաղրամյան պողոտայում նույն այդ բիրտ ուժը դիմավորեց Ստեփան Դեմիրճյանին հետևող զանգվածին: Բաղրամյան պողոտայի այդ բաստիլիային նշանակությունն այլևս վերացավ: Բաղրամյան պողոտա բարձրանալու այն պատկերացումները, որ Բաղրամյանում իշխանություն կա, այլևս կարծես թե չեզոքացան: Բաղրամյանում իշխանություն չկա: Բաղրամյան այլևս կարելի է բարձրանալ, կարելի է շաբաթներով փակել Բաղրամյան պողոտան, բայց իշխանություն ոչ ոք չի տա քեզ: Փողոցային պայքարի հետևությունը ի՞նչ անդրադարձ էր Ձեզ մոտ:

-Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանում առկա խնդիրները համակարգային լուծում են ուզում, և մի խնդիր չէ, որ կարող է այդ ամբողջ համակարգային խնդիրների լուծումն իր հետ բերել: Մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը պահելը հարակից բազմաթիվ խնդիրներ լուծեց, որը դասեր տվեց իշխանությանը:

Երկու տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց բարձրանալ, բայց չթողեցին: Գուցե օրակարգի քաղաքական բովանդակությունն է, որ արգելում էր: Այստեղ բացառապես երիտասարդական շարժում էր, և նաև Սերժ Սարգսյանն ասում էր, որ էլէներգիայի սակագնի պատճառով մենք չենք կարող կտրել այն էներգետիկ թելը, որ այսօր կանգնած է Բաղրամյան պողոտայում, և ի վերջո կարծես հուշեց ուժայիններին, որ որևէ ուժային գործողության չի կարող գնալ, որովհետև փողոցում կանգնած էր երիտասարդությունը:

-Նախագահի համար չպետք է տարբերություն լինի՝ փողոցում կանգնածը տարեցն է, թե երիտասարդը: Ինքը նախագահն է բոլորի: Ես չեմ կարծում, որ մոտեցման այդ եզրից է դուրս եկել Սերժ Սարգսյանը: Ինձ տխրեցնող հանգամանքներից մեկն էլ հենց դա էր, որ տարանջատում դրվեց քաղաքացիական հասարակության և կուսակցությունների միջև: Ավելին՝ տարանջատում դրվեց երիտասարդների ու տարեցների միջև: Շատ տխուր հանգամանք է, ու սրանից հնարավորինս արագ ձերբազատվել է պետք: Սա ազգի ներսում պառակտում մտցնել է, ինչպես պառակտում են մտցնում ծննդավայրից ելնելով:

2004 թվականին, երբ որ հասանք Բաղրամյան, դրանից առաջ 2000 թվականին «Հանրապետություն» կուսակցությունը կարմիր քարտերի ակցիա է արել և բարձրացել մինչև Բաղրամյան պողոտա, մինչև նախագահի նստավայր և կարմիր քարտեր նետել Ռոբերտ Քոչարյանին, որ սա քո վերջին զգուշացումն է, և որևէ մեկը չի փակել այդ ուղին: 2004 թվականին և հիմա ցուցարարների ճանապարհը փակվեց, ո՞վ փակեց. փակեց ոստիկանությունը: Փակեց ինչո՞վ. սկզբում շարքով, հետո դնում են փշալարեր, հետո ջրցան մեքենաներ և այլն, և այլն: 2004 թվականին տակտիկական առումով օգտագործվեց հատուկ ջոկատայիններ, ԱԺ շենքը օգտագործվեց: Լավ էր, որ այս անգամ նման բաներ չեղավ: Ոստիկանության նման պահվածքը ողջունելի է: Այդ համբերությունը գնահատման արժանիք ունի:

Կային մարդիկ, որոնց մասին ես վատն էի մտածում, բայց այս վերջին դեպքերից հետո սկսեցի այդ մարդկանց հարգել ու համարել, որ հայ են, որ ընտանիքի հայր են և իրենք էլ են մտածում: Իսկ ընդհանուր քաղաքական կոնտեքստի առումով ինչ պետք է արվի, որպեսզի ոստիկանությունը չփակի Բաղրամյան պողոտան, ինչ պետք է արվի, որ Բաղրամյանը մերը դառնա, որ նախ պետք է Բաղրամյանում ընտրված մարդը ընտրվի իսկապես: Այդ դեպքում Բաղրամյանը մերն է, և Բաղրամյան գնալու կարիք չկա, ընտրություններով ես դա անում: Սա համար մեկ դասն է իշխանություններին: Ընտրվեք, 5 հազար մի բաժանեք, դա խայտառակություն է, և այդ ժամանակ շատ ավելի ազատ կլինեք և ստիպված չեք լինի ֆոկուսներ անել, որ Ռուսաստանին կամ Արևմուտքին բան բացատրեք:

Երկրորդ տարբերակը. եթե չի ընտրվել ու շարունակում է չընտրվել, ինչը իրենցից հեռու չէ, ինչը իրենք նախապատրաստվում են անել, ինչ պետք է անել: Դրա համար կա հասարակության մի այնպիսի զանգված, որին որոշ քաղաքական գործիչներ անվանում են կրիտիկական զանգված, որի պարագայում այս երիտասարդները, որ գոռում էին՝ ոստիկանը մերն է, պետք չէ գոռալ՝ ոստիկանը մերն է, ոստիկանը ավտոմատ դառնում է քոնը: Վստահեցնում եմ, որ ես անձամբ տեսել եմ երկու անգամ այդպիսի վիճակ. մեկը 2003 թվականի փետրվարի 20-ին, երբ որ երթը եկավ դեպի ԿԸՀ, որտեղ այն ժամանակվա գնդապետ Վարյանը փակել էր ճանապարհը: Այն ժամանակ Վարյանը մերն էր, այն ժամանակ զրույցը այլ բովանդակության էր, և Վարյանը ինձ պարոն վարչապետով էր դիմում: Այս խնդիրը կար նաև 2008 թվականի փետրվարի 26-ին, երբ Աստծու նախախնամությունը կար, նշան էր Աստծուց, որ մարդիկ դրոշները թափելուց Սերժ Սարգսյանի հանրահավաքից միացան մեզ, և պետք էր այդ ժամանակ գնալ Բաղրամյան: Երբ որ մի տեղ կանգնում ես, անկախ նրանից՝ Բաղրամյան պողոտան է, Օպերան է, տեղի է ունենում մաշում և ուժերի վատնում:

Հեղափոխությունները այսպիսի բովանդակություն ունեն, այսպիսի բնույթ ունեն: Հասարակական լայն զանգվածների մասնակցություն է անհրաժեշտ համակարգային փոփոխությունների հասնելու համար և այդ հասարակական ճիշտ ժամանակի ընտրությունն ու դրա բաց չթողնումը: Սա շատ կարևոր բան է: Ես չեմ մեղադրում նախորդ երկու նախագահի թեկնածուներին՝ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ստեփան Դեմիրճյանին: Զգուշությունը, մարդկանց կյանքերի գնահատումը լավ բան է, բայց երբեմն այդ գնահատականը բերում է տասը զոհերի, բերում է եղած իրավիճակի էլ ավելի ճահճացման, բերում է հուսահատության: Այնպես որ, ռուսական լավ ասացվածքների թվում նաև այդ ասացվածքը, որ շամպայն է խմում նա, ով ռիսկի է դիմում, հեղափոխությունների պարագայում արդարացված է:

Պարոն Սարգսյան, գուցե կուսակցություններն են մեղավոր, որ երիտասարդները չեն ուզում կուսակցական լինել, չեն առաջարկել այնպիսի պայքարի ձևեր, այնպիսի դեղատոմսեր, որոնք կոգևորեին երիտասարդներին:

-Իհարկե, նաև կուսակցություններն են մեղավոր: Բայց կա նաև մի գլոբալ հիմնական խնդիր: Երիտասարդությունը իր կերպով ընդդիմություն է: Չի կարող երիտասարդությունը իշխանական լինել: Եղածներն էլ կամ կոմսոմոլ են դառնում՝ պավլիկ մառոզովներ, կամ բազեի նման Սևանի ափին հանգստանում: Ընդդիմադիր երիտասարդը, երբ որ ընդդիմություն է, ինքը հաղթում է, երիտասարդը չպետք է պարտվի, նա սովոր չէ պարտվելու: Նրա գենետիկան, նրա արյան մեջ ադրենալինը թելադրում է իրեն, ինքը չի մասնակցի որևէ գործընթացի, որը պարտության է տանում: Եվ այստեղ ընդդիմությունը մեղավոր է, այո, որովհետև ինքը միշտ պարտվել է, դրա համար երիտասարդությունը չի գալիս այդտեղ, որ ստիպված չլինի պարտվելու և հետո իր ասած մանտրաժներից դուրս գալու համար: Բացարձակ պետք չէ, որ երիտասարդները մանտրաժի մեջ ընկնեն, բայց պետք է նաև հետևություն անել: «Մենք ենք տերը մեր երկրի»՝ հրաշալի լոզունգ էր: 88 թվականից հետո եղած լոզունգներից լավագույնը: Զարմանում եմ, որ 2008 թվականի լոզունգների մասով կային խմբեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որը աշխատում էր, նույն երիտասարդներից շատ շատերը կային, և ես էլ կայի, ու ոչ ոքի մտքով չէր անցել, որ այդ լոզունգը գրվեր գրատախտակին, ու հիմա միանգամից ծնվեց դա: Էներգիան հավաքեց ու ծնեց այդ լոզունգը:

Այս երկիրը դեռ ոտքի է կանգնելու ու պինդ է ոտքի կանգնելու, և այս առումով երիտասարդությունը խնդրին պետք է ավելի գլոբալ նայեր: Էներգետիկ խնդիր ենք դնում, ուրեմն պետք է դնենք Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը, ազատվենք մոնոպոլիաներից:

Առաջին անգամ Ցեղասպանության ամբողջ միջոցառումներից դուրս Երևանը ինչ-որ առումով դարձավ առաջատար լրատվամիջոցների, առավելապես արևմտյան լրատվամիջոցների կարևոր նորություններից մեկը՝ որպես պայքարող ժողովուրդ, երիտասարդություն ներկայացնելու իմաստով: Շարժման արտաքին քաղաքական բաղադրիչը ո՞րն էր: Տեսանք բազմաթիվ ռուս վերլուծաբաններ, ովքեր այպանում էին Բիբինին, որը խայտառակում է ռուսական բիզնեսը ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես արտասահմանում: Ռուս պաշտոնյաները նաև ընդունեցին, որ իսկապես «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ում և ՀԷՑ-ում կա խնդիր, և իրենք նախանձախնդիր են վերացնելու խնդիրները, և ԵՏՄ անդամ Հայաստանում նման շարժում է:

-Արտաքին քաղաքական այն հնչեղությունը, ինչն ունեցավ վերջին զարգացումները, միանշանակ դրական կանդրադառնան Հայաստանի վարկանիշի և այդ երկրի ապագա ունենալու հանդեպ: Այն, ինչ ցույց տվեց աշխարհը հեռուստաէկրաններից՝ պայքարող երիտասարդներին ջրցանների դեմ, այն էլ՝ ռուսական ընկերության համար, հավատացեք՝ եվրոպացու և Արևմուտքի մոտ դա նստվածք է թողել: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն գնաց հին մեխանիզմով: Ռուսաստանի ազգայնական թևը միանգամից պայքարը տարավ ուկրաինական տարբերակի վրա: Բարեբախտաբար այս անգամ ռուսական իշխանությունները լսեցին խելացի թևին, որ ժողովրդին պետք չէ հաղթել ուժով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում