Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Պետդեպի զեկույցում ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված կերպով

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդի հայտարարությունը



ԱՄՆ պետքարտուղարության 2010թ. մարդու իրավունքների զեկույցում ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված կերպով 


2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ.  մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով:


Մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախքահայության իրավունքների ոտնահարման հետևյալ փաստերը.



          Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախքահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները:



          Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ.  մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: 


          Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին:



          Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:


          Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում:


           Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում:


 Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախքահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախքահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է:



2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի  ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով:



Համեմատելով զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության և քաղաքական դրդապատճառներով հետապնդման երևույթների մասին, երևույթներ, որոնցից տուժում են նաև ջավախքահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնուամենայնիվ խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի հանդեպ կիրառելով երկակի չափանիշներ:



ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման  հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաև` ջավախքահայերի  դժգոհությունը:



Ելնելով վերոնշյալից` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:


2011թ. ապրիլի 18,


Ախալքալաք-Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում