Ապրիլի 15-ին՝ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.23-ին, մարվել`16.40-ին:
Այրվել է ջրապոմպակայանի տանիքը` 80 քմ մակերեսով:
…
Նույն օրը՝ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Կարմիրգյուղ գյուղի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել`20.35-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության աշխատակիցները:
Այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Ապրիլի 16-ին՝ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել`13.25-ին:
Խ.Աղամալյանին պատկանող ավտոտնակում այրվել է պահեստավորված 2 տ անասնակեր և տանիքը` 40 քմ մակերեսով:
…
Նույն օրը՝ժամը 13.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`22.50-ին:
Այրվել է 40 հա խոտածածկ և 10 հա անտառային տարածք, 30 սյուն և 300մ էլ.մալուխ:










































