Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ մտահղացել են Մեծ Բրիտանիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։ Այս մասին գրում է Calend-ը:
Այսօր շատ քաղաքներում անցկացվում են համբույրի ամենատարբեր մրցումներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու տարբեր մրցանակներ ու նվերներ։
Իսկ ինչպե՞ս է ծնվել համբույրը. գիտակ մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ առաջին համբույրի «հեղինակային իրավունքը» պարզ չէ: Այն չի հայտնագործվել ինչ-որ մեկի կողմից, ինչպես, ասենք, հեռախոսը։
Աշխարհում գրեթե բոլորը, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, համբուրվելու կարիք են զգում: