Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը խոսել է հայ-թուրքական սահմանի բացումից.
«Թուրքիան շատ անկեղծ է Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Ադրբեջանը նույնպես անկեղծ է Թուրքիայի հանդեպ: Դրա համար էլ մենք պետք է բոլորին ի ցույց դնենք մեր միասնությունը, մեր ուժը: Տարածաշրջանի ուժը Թուրքիայի ու Ադրբեջանի ուժն է: Քանի դեռ Հայաստանը չի բավարարել Ադրբեջանի պահանջները, մենք Հայաստանի հետ մեր սահմանը չենք բացի»:
Հիշեցնենք, որ երեկ իրանական Ուրմիա քաղաքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գրանցված վերջին զարգացումները: