Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, վերջին 3 օրերին ԱՄՆ-ում գրանցվել է 185 մրրկահողմ. 63-ը` շաբաթ օրը, 100-ը` ուրբաթ, 22-ը` հինգշաբթի: Մրրկահողմերը մոլեգնել են երկրի կենտրոնական, արևելյան և հարավային շրջաններում:
Աղետի պատճառով ավերվել են հազարավոր բնակարաններ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեր, որի հետևանքով փակվել են ճանապարհները: Կան բազմաթիվ զոհեր: Associated Press գործակալության հաղորդմամբ, առնվազն 45 մարդ է զոհվել բնական այս աղետի հետևանքով:
Մասնագետներն արձանագրում են, որ վերջին 30 տարվա ընթացքում նման քանակությամբ մրրկահողմեր ԱՄՆ-ում չեն գրանցվել: