Ադրբեջանում գործող անկախ հետազոտական կենտրոններից մեկի անցկացրած exit poll-ի արդյունքներով` երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում առավել թվով ձայներ է հավաքել նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որը, ըստ նախնական տվյալների, կստանա Միլի Մեջլիսի առնվազն 68 մանդատ: Միեւնույն ժամանակ, ոչ մի մանդատ չի ստացել «Ժողովրդական ճակատ – Մուսավաթ» ընդդիմադիր դաշինքը: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են: